>


Հայտնի երգիչ, սիրային երգերի խորհրդանիշ Հայկոն նոր երգ է ներկայացրել՝ «Երանի սրտիս»։ Անչափ հուզիչ երգի երաժշտությունը Հայկոյինն է, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանի, միքսը և գործիքավորումը՝ Արման Սարգսյանի։ Այն պարզապես չի կարող ինչ-որ մեկին անտարբեր թողնել՝ դիպչելով յուրաքանչյուրի սրտին։


Այս խոսքերը պարզապես չեն կարող չհուզել․ «Երանի սրտիս, որ քեզնով է արթնանում, ամեն զարկով։ Երանի սրտիս, որ սիրում է քեզ հոգով։ Երանի սրտիս, որ քեզնով է հիացել, դարձել ուժեղ։ Երանի սրտիս՝ դու ապրում ես հենց այնտեղ»։







Քոչարյանի զոհերը

Սիրահար սրտի համար սա կարծես աղոթք լինի, որն էլ ավելի է արժևորում սիրո նշանակությունը։Երաժիշներն էլ, անխոս, ստեղծում են երգի ուրույն մթնոլորտը․ կիթառ՝ Լևոն Սիմոնյան, ջութակ՝ Վարդան Խաչիկյան։


Վայելեք Հայկոյի հրաշք պրեմիերան, որն անշուշտ հավերժ կմնա ձեր սիրելի ստեղծագործությունների շարքում՝ բարձր որակով, հուզիչ ելևէջներով և սրտատրոփ բառերով։


Сообщение «Երանի սրտիս»․ Հայկոյի հուզիչ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->