>

Անկախ տարիքից բոլոր աղջիկներն էլ ցանկանում են գեղեցիկ ու խնամված լինել։ Իրականում, այս ամենի համար պետք չէ շատ գումար վատնել, քանի որ այն, ինչ պետք է կա ձեռքի տակ։

Այս 10 խորամանկությունները կօգնեն Ձեզ միշտ խնամված ու թարմ տեսք ունենալ։




Քոչարյանի զոհերը

1. Դեմքին թարմ տեսք հաղորդելու և ուռածությունը հեռացնելու համար օգտագործեք աղի լուծույթ։ Ջրի մեջ աղ լցրեք ու թրջեք սրբիչը։ Այն դեմքին պահեք 10 րոպե։




2. Շուրթերն ավելի գրավիչ դարձնելու համար օգտագործեք շուրթերը փափկացնող քսուքն ու ատամների խոզանակը։ Շուրթերը վիզուալ ավելի մեծ կերևան։ Կարևոր հանդիպումից առաջ Ձեր շրթունքներին քսեք նուշի, դեղձի կամ որևէ այլ յուղ, և դրանք նրբորեն մաքրեք ատամի խոզանակով:

3. Դեմքի մաշկը մաքրելու ու այն փափկեցնելու համար օգտագործեք արևածաղկի ձեթ, այն հիանալի մաքրում, սնուցում և խոնավեցնում է մաշկը: Բավական է Ձեր դեմքը պահեք գոլորշու վրա, ապա մի քանի րոպե մաշկը մերսեք յուղով: Մենք առաջարկում ենք կրկնել այս ընթացակարգը 5 օրվա ընթացքում:

4. Անցանկալի ակնեներից ու հետքերից ազատվելու համար դրանց վրա կետային ձևով մեղր քսեք ու թողեք 15 րոպե, ապա լվացվեք գոլ ջրով: Այս մեթոդը կօգնի բորբոքումն ավելի քիչ նկատելի դարձնել։


5. Ակնեներից ու անցանկալի հետքերից կօգնեն ազատվել նաև աչքերի կաթիլները։ Բամբակյա սկավառակը թրջեք աչքի կաթիլների մեջ ու 3-5 րոպեով դրեք սառնարան։ Այնուհետև դրեք այն ակնեի վրա։

6. Պատրաստենք աչքերի դիմահարդարումը մաքրող միջոց տնային պայմաններում։ Ապակե շշի մեջ 3:1 հարաբերությամբ ջուր և ձիթապտղի ձեթ լցրեք։ Մինչ օգտագործելը պետք է պարգադիր թափահարեք շիշը։ Իմիջայլոց ձեթի փոխարեն կարելի է օգտագործել նաև կոկոսի յուղ։

7. Անցանկալի մազերից ազատվելու համար Ձեզ օգնության կհասնի սոդան. 1թ․գդալ սոդան ու աղացած վարսակը լցրեք 1ճ․գդալ ջրի հետ։ Խառնեք այնքան մինչև թանձրանա, այնուհետև քսեք մաշկին ու պահեք 5 րոպե։ Լվացեք գոլ ջրով։

8. Սոդան կօգնի նաև չքերի տակի սև հետքերից ազատվելու համար։ 1թ գդալ սոդան խառնեք գոլ ջրի կամ թեյի հետ։ Բամբակյա սկավառակը թաթախեք ստացված հեղուկի մեջ ու 10-15 րոպեով դրեք աչքի տակ, որից հետո լվացեք և քսեք խոնավեցնող կրեմ։


9. Բանանով դիմակ` վարսերի համար. Անհրաժեշտ է բանանը, ձուն, մեղրը և մուգ գարեջուրը խառնեք ու քսեք վարսերին։ Թողեք մի քանի ժամով և լվացեք վարսերն առանց շամպունի։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը մեկ անգամ։

10. Երկար թարթիչներ ունենալու համար անհրաժեշտ են կոկոսի և լավանդայի յուղ։ Խառնեք 1/2թ․ գդալ կոկոսի և 2-4 կաթիլ լավանդայի յուղերը։ Քսեք ստացված լուծույթը թարթիչներին՝ արմատներից դեպի ծայրերը։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը երկու անգամ, և Ձեր թարթիչները կսկսեն ավելի արագ աճել։ Աճն ակտիվացնելու համար կարելի է օգտագործել նաև կիտրոնի և կաստորի յուղի խառնուրդը` թարթիչների վրա:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Այս 10 հնարքները կօգնեն Ձեզ ցանկացած տարիքում ունենալ խնամված և գեղեցիկ տեսք появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->