>

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով,




Քոչարյանի զոհերը

որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի:




Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:


Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։


Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ:


Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ,

արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը:

Сообщение Հասանովն անձամբ պատասխան է տալու. ՀՀ ՊՆ խոսնակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->