>

Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել .




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանից մոլի դժգոհողներին, ովքեր կան իմ շրջապատում, նույն հարցն եմ տվել, թե իրենց եկամուտները հեղափոխությունից հետո ավելացե՞լ են, թե՞ պակասել։





Բոլորն էլ, առանց բացառության նշել են, որ գործերն ավելի են լավացել, բայց դա Նիկոլի շնորհիվ Չէ, այլ իրենց բիզնես տաղանդի։

Նիկոլին փորձում են գիժ հանել, անկայուն, անկանխատեսելի, որովհետև կաշառքի և գործարքի Չգնացողն իրենց համար գիժ է, կրեատիվ ճկունությունը անկանխատեսելի։


Չէ տղերք, Նիկոլը մի ջիղ ունի, մի հատկանիշ, մի նրբություն, որը դուք երբեք չեք հասկանա։
Դա…  Դա այն է…  Որ Նա…  Նա մեզանից մեկն է։

Մեզ հետ նույն հող ու ջրից, նույն միս ու արյունից, նույն անհիշատակ բնից ու արմատից, նույն տնից չէ, բայց նույն հալից…


Ու էս, հենց էս հիմքով ասեմ թե չասեմ, Նիկոլը էդ Մենք ենք…

Դիտեք նաև՝

Сообщение Նիկոլին փորձում են գիժ հանել, որովհետև գործարքի չգնացողն իրենց համար գիժ է. Չէ տղերք, Նիկոլը մի ջիղ ունի, որը.. Բժիշկ Մանասյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->