Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը բացում է փակագծերը — ingablog

Տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը եվրոպական մայրաքաղաք, որտեղ նա մասնակցել է ՆԱՏՕ-ի վեհաժողովին եւ հանդիպումներ ու ծանոթություններ ունեցել եվրոպական առաջնորդների հետ: Այցի արդյունքները նա ամփոփել է Բրյուսելի օդանավակայանում եւ արել կտրուկ հայտարարություններ:


Նա ասել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական օրակարգ չէ, այլ արժեհամակարգ և բարեփոխումների իրականացման գործում ակնկալում է ստանալ Եվրամիության քաղաքական աջակցությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանը հայցվոր չէ, և բարեփոխումները տեղի են ունենալու անկախ այդ աջակցությունից: Հայաստանը բաց չի թողնելու բարեփոխումներ իրականացնելու այս հնարավորությունը, իսկ ԵՄ-ն կարող է բաց թողնել դրանց աջակցելու հնարավորությունը:

Նա դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը նախկինում անարդյունավետ կերպով միլիոնավոր դոլարներ է ծախսել օրինակ դատաիրավական բարեփոխումների վրա, սակայն հեղափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ առումով ավելի շատ բան է արվել:


Անդրադառնալով Հայաստանի տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Եվրամիության ղեկավարության և երկրների արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ողջույնի խոսքերին ու կոմպլիմենտներին, Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով փոփոխություն չկա: Ավելի լավ է կամ ողջույնների ու կոմպլիմենտների տոնայնությունը իջեցնել, կամ էլ դրան համարժեք քաղաքականություն վարել:

ՆԱՏՕ-ի մասով Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն կա, սակայն փաստ չէ, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է համագործակցության ընդլայնմամբ:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Հայաստանի արտաքին հարաբերությունների նախահեղափոխական շրջանի բնույթը: Արեւմտյան եւ մասնավորապես եվրոպական ուղղությամբ դրանք փաստացի կրել են ձեւական բնույթ, պահպանվել է դիվանագիտական որոշակի բարեկիրթ ֆոն, Եվրոպան միջոցներ է հատկացրել Հայաստանին բարեփոխումների համար, լավ իմանալով, որ դրանք որեւէ արդյունք չեն տալու:

Սա իհարկե նորություն չէ, քաղաքական-փորձագիտական շրջանակներում այս մասին շատ է խոսվել, բայց պետության ղեկավարի կողմից հրապարակային բարձրաձայնվում է առաջին անգամ: Ներկայում Հայաստանում արվում է այն, ինչը ձեւական մակարդակում տարիներ ի վեր հռչակվում էր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում: Իսկ դա փաստացի գնահատական է ոչ միայն Հայաստանի նախորդ վարչակարգի, այլեւ Եվրոպայի գործունեությանը:


Հայաստանի թավշյա հեղափոխության վերաբերյալ միջազգային հիացական խոսքերի կողքին, իրականում նկատելի է որոշակի զգուշավորություն: Պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկն էլ այն է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի նոր իշխանությունը մի կողմ է դրել ձեւականությունը եւ խոսում է կտրուկ ու ըստ էության: Նույն կերպ, ենթադրվում է՝ հարաբերություններն էլ պետք է լինեն առարկայական:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.