>

Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ինչպես կասեր դասականը՝ էդ ինձ սպառնըմ ես…




Քոչարյանի զոհերը

Տեղը չբերելու նուրբ արվեստը… Երևի «դասատուներդ» քեզ խաբել են, ավելի շուտ գցել երջանիկ էյֆորիայի գիրկը… Ոչի’նչ, դեռ անփորձ երիտասրադ ես, դեռ քեզ շատ են «օգտագործելու»… Բայց հիշիր խոսքերս, ինձ «վարի տալու» պրոյեկտը չի հաջողվել ոչ ոքի…




բացի դա, ինձ համարժեք պատասխանելու համար շտապ պետք է դիմես լոգոպետների օգնությանը՝ միջատամնային սիգմատիզմդ բուժելու համար, հակառակ պարագայում էդ «դուխով» ֆեյքերդ էլ քեզ չեն կարող փրկել հնչարտաբերության դեֆեկտդ վերացնելու հարցում…

Եվ ակնառու դավաճանական հակումներ դրսևորած սույն գեներալի ուսադիրներով «մետաղալոմը»՝ ով կրիմինալ ենթամշակույթ կրող մարդկանց համար «խելագարվում է, ցնդում»՝ իր ֆեյքերի միջոցով երեկ «փորձեց» ինքնահաստատվել իմ ֆեյսբուքի էջում…


Հ.Գ. Մանկական իլուզիաներով «տառապող» երիտասարդ Վանեցյանին վսահեցրել են, որ ինքը «ժանգոտ ժեշտից» կարող է վերածվել «ազնիվ մետաղի»…

և այդ մոլորության մեջ նախօրեին նրա դողացող ձայնով ելույթն ամբողջությամբ դեմագոգիայի ու երեսպաշտության, հեքիաթային ժանրով ինքնախաբեության ակնառու դրսևորում էր…


Հ.Գ. Ապամոնտաժված սույն «մետաղալոմը» կամավոր «արտահանձնվել է» մեկ այլ պետությանը, որտեղից «կրկին գործուղվել է» Հայաստան՝ իր կողմից «փախցրած» մարդկանց «կեղտերը մաքրելու անպատվաբեր առաքելությամբ»…

Տխուր է, շատ տխուր…
Թոթովախոս Վանեցյանին հորդորեք՝ բենզինոտ ձեռքերով կրակի հետ խաղ չանել…

Դիտեք նաև

 

Сообщение Ինչպես կասեր դասականը՝ էդ ինձ սպառնըմ ես…Բայց հիշիր խոսքերս, ինձ «վարի տալու» պրոյեկտը չի հաջողվել ոչ ոքի… Արմեն Դանիելյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->