>

«Մենք ամուսնացանք 2017 թ.-ի հունիսի 5-ին: Մինչ այդ մենք հանդիպել ենք 2 տարի, որոնք ինձ համար ասես դրախտ լինեին: Մենք փայլում էինք երջանկությունից։ Մեր բոլոր ընկերներն ու հարազատները սպասում էին մեր հարսանիքին։ Եվ դա իրականացավ։ Մենք բոլորից գաղտնի օրինականացրեցինք մեր հարաբերությունները։

Այդ օրը միայն մերն էր, նա միշտ ասում էր, որ չի ցանկանում, որ իր հարսանիքը լինի ավանդականի պես։ Բարեբախտաբար մեր հարազատներից ոչ ոք չնեղացավ մեզանից։ Ես ասացի ծնողներիս, որ շատ երջանիկ եմ և նրանք շատ ուրախացան, բայց ինչպես երևում է նման երջանկությունն էլ ունի իր ավարտը։




Քոչարյանի զոհերը

Удивительный подарок на Новый год - мама для подкидыша




Ամուսինս օրեցօր դառնում էր ավելի տխուր և փակ: Ես տեսնում էի, որ նա պատրաստ չէ առօրյա ընտանեկան կյանքին, և փորձում էի նրան չծանրաբեռնել: Նա ուզում էր զվարճանալ, քայլել, և ես աջակցում էի նրան, մինչև իմացա, որ հղի եմ: Սկզբում նա ուրախացավ, բայց հետո սկսեց նորից լարվել` մտածելով, որ այժմ նա չի կարողանա մասնակցել տարբեր տեսակի զվարճանքների: Ես փորձում էի նրան հասկացնել, որ երեխան ոչ միայն պատասխանատվություն է, այլ նաև մեծ երջանկություն։

Երբ ծնվեց Կառչկան, նա յոթերորդ երկնքում էր, չնայած նրան, որ ինքը տղա էր ուզում։ Ես երեխայի հետ առաջին ամիսը մնացել եմ ծնողներիս տանը, իսկ ամուսինս մեր տանը, քանի որ աշխատում էր։ Տուն վերադառնալով ես արժանացա տհաճ անակնկալի։ Ամուսինս այլևս չէր ցանկանում ապրել ամուսնական կյանքով։ Նա ցանկանում էր բաժանվել և հեռանալ։

Роковой мужчина.Собрал вещи и ушел (часть35) | Дневник Миллы ...


Ես պատրաստ չէի այդ ամենը լսելու։ Ես լացում էի ողջ գիշեր` անգամ փոքրիկին կերակրելիս։ Այդ ժամանակ չէի կարողանում գիտակցել, թե ինչ պատճառով է այդպես վարվում իմ և դստերս հետ։ Ես ասում էի նրան, որ ամեն բան լավ կլինի կարևորը, որ մենք միասին ենք, բայց նա ուշադրություն չէր դարձնում իմ ասածներին, և այսպես շարունակվեց մոտ երկու ամիս։ Այդ ընդացքում ես շատ եմ մտածել և անգամ դիմել եմ հոգեբանի։ Արդյունքում ես հասկացա, որ պետք է բաց թողնեմ իմ սիրելի մարդուն, մտածելով , որ միայնության մեջ նա ամեն ինչ կհասկանա և կվեիադառնա։ Եվ ես համաձայնեցի ամուսնալուծության։

Իր իրերը տարավ 2 օրում, ես չէի ցանկանում դա տեսնել և ստիպված գնացի ծնողներիս տուն։ Երբ վերադարձա տունը գրեթե դատարկ էր։ Կահույքը և տունը նա թողել էր ինձ և դստերս։ Մեկ ամիս անց ես նամակ ստացա, որտեղ գրված էր, որ ես հրավիրվում եմ Ելենայի և արդեն նախկին ամուսնուս հարսանիքին։ Եթե աղջիկս չլիներ ես երևի չկարողանայի դիմանալ այս ցավին։


Հետո ինձ զանգահարեց ամուսնուս մայրը, ներողություն էր խնդրում ինձանից, աղաչում էր ինձ բառի ուղիղ իմաստով, բայց ես նրան չէի մեղադրում և անհասկանալի էր, թե ինչու է նա դա անում։ Նա պարմեց, որ երբ ինձ տեղափոխել էին ծննդատուն (ես 25 օր մնացել էի այնտեղ մինչև երեխային ունենալը) այդ ժամանակ ամուսինս իր տանն էր , և իրեն հյուր էր եկել ընկերուհին աղջկա հետ և Ելենան հենց այդ նույն աղջիկն էր։ Պարզվեց նաև, որ նա ինձանից հեռացել է, քանի որ այդ աղջիկը հղի էր, և Վանյան վախեցել էր նրա դատախազ հորից։

Բնականաբար ես չգնացի հարսանիքին, բայց մեր ընդհանուր ծանոթներից մեկն այնտեղ է եղել, և ասաց, որ Ելենան իսկապես հղի է, այն էլ բավականին մեծ ժամկետում։ Երբ նա ունեցավ երեխային, այդ ժամանակ սկեսուրս նորից զանգահարեց և ասաց, որ ծնվել է տղա, բայց ոչ իր որդուց։

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Ամուսինս ինձ ու մեր նորածին դստերը լքեց, քանի որ պատրաստ չէր ընտանեկան կյանքին, բայց մեկ ամիս անց նա ամուսնացավ իր հղի սիրուհու հետ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->