>

Չինական Ուհան քաղաքում շունը փետրվարից հիվանդանոցում սպասել է իր տիրոջը, որին հոսպիտալացրել են կորոնավիրուսի պատճառով։




Քոչարյանի զոհերը

Տերը մահացել է բուժումն սկսելուց ընդամենը 5 օր անց, հայտնում է The New York Post-ը։




Հիմա շունն ապրում է կլինիկայի նախասրահում ՝ ամենուրեք փնտրելով տիրոջը։ Կլինիկայի անձնակազմը և այցելուները արդեն երեք ամիս կերակրում են իրենց հիվանդի հավատարիմ ընկերոջը:


Հիվանդանոցի շենքում գտնվող սուպերմարկետի սեփականատերը պատմել է, որ շան տերը թոքաբորբ ուներ, իսկ նրան հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ:


Նա փորձել է շանը դուրս բերել հիվանդանոցից, բայց ապարդյուն։ Հիվանդանոցի աշխատակիցները շանը նոր անուն են տվել՝ «Սյաո Բաո», թարգմանաբար ՝ փոքրիկ գանձ:

Сообщение Հուզիչ տեսարան. Ուհանում շունն արդեն մի քանի ամիս է՝ հիվանդանոցում սպասում է կորոնավիրուսից մահացած տիրոջը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->