>

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։







Քոչարյանի զոհերը

Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի եղել։ Փաշինյանի «հակահեղափոխական» ընկերները՝ «Լուսավոր Հայաստանից» եւ «Հանրապետությունից» որոշել են մի ոտ առաջ ընկնել եւ առանց «ՔՊ»-ի հետ համաձայնեցնելու հայտարարել նրան առաջադրելու մասին՝ նախքան դիմումն ԱԺ քարտուղարություն ուղարկելը։


Սակայն Փաշինյանը կասեցրել է պրոցեսը, ասելով, որ իր թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսենսուսով, քանի որ դա է ժողովրդի պահանջը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->