>

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռուբինա Ղազարյանցի մահվան կապակցությամբ․




Քոչարյանի զոհերը

«Այսօր կորոնավիրուսային վիճակագրությունը ինձ համար դարձավ նաև խիստ անձնական։





Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն, որը բազմիցս կյանքի դասեր ու խորհուրդներ է տվել բոլորիս, որին սիրում ու հարգում էինք բոլորս։


Ամենաթեժ կոնֆլիկտն անգամ կարող էր հանգցնել վայրկյանների ընթացքում։

Ամենադժվար պահերին արևի պես ջերմ ժպիտով կարող էր գովել ու ոգևորել։ Կորոնավիրուս կոչվող չարիքը գործում է արագ ու դաժան։ Ու անգամ տարիներիս փորձն ու գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պիտի դառնար վերջինը։



Մինչև վերջին օրը բոլորս վստահ էինք որ մեր տիկին Ռուբինան հաստատ կհաղթի հիվանդությանը։ Չստացվեց…

Մենք Քեզ շատ–շատ կկարոտենք…»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->