>

Մի անգամ պահակակետի կողքով անցնելիս Նապոլեոնը տեսնում է, որ ժամապահը քնած է: Այն ժամանակվա օրենքների համաձայն` խեղճ զինվորին պետք է մահապատժի ենթարկեին։ Դեպքի վայր ժամանած հրամանատարը նայում է մանկահասակ դեմքով պատանու լուսավոր դեմքին :

Բոնապարտն անձամբ վերցնում է հրացանը և պահպանում ժամապահի քունը: Ավելի ուշ կայսրն այսպես է մեկնաբանում իր արարքը. «Փոքրիկ կապրալն ամեն վայրկյան պատրաստ է իր կյանքը զոհել հանուն կայսեր, ինչո՞ւ կայսրը չի կարող զոհել իր կյանքը հանուն փոքրիկ կապրալի»:




Քոչարյանի զոհերը

Ինչու հիշեցի։ Չպետք է մոռանալ, որ 18- ամյա մեր զինվորները այդ փոքրիկ կապրալի նման են։ Ու թեև նրանք փոքր են, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, ավելի են ուժովանում, զորանում ու միանգամից դառնում հասուն, առնական տղամարդիկ։ Քառօրյային մասնակցած մի զինվորի հարցրի՝ ի՞նչ էիր մտածում, երբ ազերիները «վրա տվին»։ Պարզ ու անմիջական ասաց՝ մտածում էի մորս, քույրերիս, հետո մնացածներին պաշտպանելու մասին։





-Իսկ հայրենիքի մասի՞ն,- հարցրի։

-Հայրենիքը նրանց տեսքով եմ պատկերացնում։


ՀԳ Չքաղաքականացնել։ Պարզապես օրվա թեմային համահունչ մի պատմություն։ Փոքրիկ կապրալին մեծարում էր անգամ Նապոլեոն Բոնապարտը։

Թող մեծարի նրան ժողովուրդը։ Ծնողը, որ իր հերոս զավակին չմեծարի, էլ ի՞նչ ծնող․․․



Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Հասմիկ Բաբաջանյան

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->