>

Քավ լիցի, որ մատնիչ ըլլամ ․․․,,

428 թվականին Հայաստանի մեծամեծները, նախարարները որոշեցին, որ Հայաստանին թագավոր պետք չէ ու պայմանավորվեցին դիմել Պարսից արքայից արքային, որ գահընկեց անի հայոց թագավոր Արտաշես Արշակունուն։ Ծիծաղելի մեղադրանք էին առաջադրել Հայոց թագավորին, ասում էին իգամոլ է, այսինքն կանանց շատ է սիրում։




Քոչարյանի զոհերը

Միայն Սահակ Պարթև կաթողիկոսը հասկացավ, թե ինչ է սպասվում Հայոց երկրին նման դավաճանական քայլից հետո։ Մեր պատմիչն ասում է՝ ,,Հայրապետը խոր սուգի մեջ ընկավ, որովհետև հոգու աչքերով տեսավ Հայոց աշխարհի վերջնական կործանումը․․․,, և ասաց նախարարներին ,, Քավ լիցի, որ ես մատնիչ լինեմ ու իմ վիրավոր գառին հանձնեմ գայլերին,,։




Նախարարները չլսեցին կաթողիկոսի հորդորներն և պարսից Պուտին , ըըըըըը Պուտին եմ ասում, Վռամ արքայի հետ միասին գահընկեց արեցին Արտաշես թագավորին։Դրանից հետո 1 500 տարի է Հայաստանի խելքը գլուխը չի գալիս։


Նիկոլ Փաշինյանը ևս սխալվում է։ Սխալներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Բայց։ Փաշինյանը մեր վիրավոր Գառնուկն է, որին ու մեզ բզկտելու համար գայլերը՝ թե Մոսկվաներում ու Անկարաներում, Բաքուներում, թե ,ցավոք, Երևանում, ատամները սրած ,պատրաստ սպասում են։ Փաշինյանը սխալվում է, բայց ՀԱՆՑԱԳՈՐԾ չէ։

Գուցե իգամոլ է, ճառ ասելուց առաջ հազում ու փռշտում է, բայց ԹԱԼԱՆՉԻ ու ԲՌՆԱՐԱՐ չէ․․․
Սխալները կուղղենք։
Նիկոլ Փաշինյանը դեռ շատ բան կանի՝ Հայաստանը կգնա առաջ՝ մի վարկյան անգամ չեմ կասկածում։
Խելքներդ գլուխներդ հավաքեք ու էս համաճարակի, ճգնաժամի օրերին սթափ եղեք, սիրելի հայ ազգ։ Այս պատերազմն էլ կհաղթի մեր Ազգը։


Սահակ հայրապետի ասածի նման՝ ,, Քավ լիցի, որ մատնիչ ըլլանք ու մեր վիրավոր Գառին հանձնենք մաֆիոզ գայլերին։ Չէ՞ որ այդ գայլերի զորանալը մեր մահն է,,։

Զավզակները թող զավզակնան, հակապետականները թող ճաքեն կատաղությունից։ Եթե միասին եղանք, նրանք ոնց զիբիլանոցում հայտնվել են, այնտեղ էլ կմնան։⤵
Համլետ Մազմանյան

Сообщение Խելքներդ գլուխներդ հավաքեք ու էս համաճարակի, ճգնաժամի օրերին սթափ եղեք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->