>


Այսօր պատրաստելու ենք լցոնված սմբուկով տաք նախուտեստ կամ ինչպես ժողովրդի մեջ է տարածված Գառնի յարախ։ Այն շատ բաղադրիչներ չի պահանջում, բայց ստացվում է շատ համեղ և նրբահամ։


Լցոնված սմբուկ․







Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ
1 Սմբուկ — 8 հատ
2 Տավարի աղացած փափկամիս — 300 գրամ
3 Սոխ — 1 հատ
4 Քաղցր պղպեղ — 2 հատ
5 Լոլիկ — 1 հատ
6 Խառը կանաչի
Լցոնած Սմբուկ․ պատրաստման եղանակը
Սմբուկները ընտրում ենք մոտավորապես նույն չափի և մասնակի հեռացնում ենք կեղևը։ Մեջտեղի հատվածում երկայնքով գրպանանման բացվածք ենք անում,
Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և մաքրված սմբուկները տապակում ենք յուրաքանչյուր կողմից՝ մինչև վարդագունելը և հանում տապակից,


Այնուհետև նույն տապակի մեջ լցնում ենք մանր կտրատված սոխը և սոխեռած անում,
Ավելացնում ենք կտրատված պղպեղները տապակվող սոխի վրա, հաջորդիվ ավելացնում ենք կտրատված լոլիկը,
Վերջում ավելացնում ենք աղացած տավարի փափկամիսը և շարունակում տապակել մինչև ամբողւությամբ կեփվի։
Կտրատված խառը կանաչին ավելացնում ենք լցոնի վրա վերջում։
Այժմ անցնենք լցոնման գործընթացին։

Տապակված սմբուկների գրպանանման բացվածքի մեջ լցոնում ենք արդեն պատրաստի լցոնը, շարում ջեռոցի տապակի վրա։ Այն կարելի է զարդարել հալվող պանրով, կտրտված լոլիկով կամ կտրատված կանաչիով։
Մոտ 15-20 րոպե եփում ենք ջեռոցում 200 C ջերմաստիճանի տակ։
Հանում ենք ջեռոցից և մատուցում։ Բարի ախորժակ։


Сообщение Լցոնված սմբուկ ենք պատրաստելու այսօր появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->