>

ՀԻԱՆԱԼԻ ԼՈՒՐ գազ սպառող բնակիչների համար։ Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն առաջարկներ է ներկայացրել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն առաջարկում է չբարձրացնել սակագինը բնակիչ- բաժանորդների համար, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովների համար գործողը:




Քոչարյանի զոհերը

«Եթե նայեք միջին կշռութային սակագինը՝ «Գազպրոմի» առաջարկածը և հանձնաժողովի վերջնական հաշվարկը, այդ միջին կշռութային սակագինը դասակարգված է ըստ խմբերի՝ բնակիչ- բաժանորդներ, սոցիալապես անապահովներ, և այլն:





Այսինքն՝ բնակիչ- բաժանորդների համար գազը չի թանկանում, նաև պահպանվում է սոցիալապես անապահովների համար գործող սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց, համեմատաբար՝ 139.000 և 100.000 դրամ»,- մանրամասնեց նա:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ-ն առաջարկում է 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե՝ 283․14 դոլար, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան»։


Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար հանձնաժողովն առաջարկում է ամսական մինչև 10 հազար խմ-ի համար սակագինը թողնել նույնը՝ 1000 խմ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների դեպքում առաջարկվում է սահմանել 255․92 դոլար:



Ըստ այդմ՝ ՀԾԿՀ առաջարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 1000 խմ-ի դիմաց 266․71 դոլար, գործող սակագների հաշվարկի համաձայն՝ 255. 06 դոլար, իսկ «Գազպրոմ Արմենիայի» հայտով 283.14 դոլար է:

Հավելենք, որ հունիսի 4-ին, ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցով նախատեսվում է հանրային քննարկում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->