>

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի, գրում է БЕЛТА-ն։




Քոչարյանի զոհերը

Լուկաշենկոն նաև ասել է, որ զուգահեռներ պետք չէ անցկացնել և համեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:





«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես, վերջերս հարևան երկրի թերթերից մեկն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել, և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում:

Պետք է ասեմ, որ իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք:




Անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ուկրաինայում, նրանք երկուսն էլ` թե՛ Փաշինյանը, թե՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են ու նվիրված իրենց երկրին:

Ես նրանց հետ արդեն ծանոթ եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Сообщение «Ես նրանց հետ արդեն ծանոթ եմ». Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->