>

ՀՀ Կառավարությունը ավելի պակաս գումարով 27 միլիոն ԱՄՆ դոլար կարողացել է ձեռք բերել 15 հատով ավելի քան եղել է նախատեսված գնել նախկինում ու ավելի արդիական ОСА АКМ տեսակի ՀՕՊ համակարգեր. Հովսեփ Ղազարյան

Երեկ անրադարձել էի Միքայել Մինասյանի կողմից ОСА АКМ տեսակի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին չակերտավոր բացահայտումներին, որից հետո այդ համակարգերի և դրանց ձեռքբերման վերաբերյալ նոր փաստեր ի հայտ եկան, ուստի ցանկանում եմ կրկին անդրադառնալ այս թեմային:




Քոչարյանի զոհերը

Պարզվում է նախկին իշխանությունները ի դեմս Սերժ Սարգսյանի նույնպես ցանկացել են ձեռք բերել ОСА АК տեսակի ՀՕՊ համակարգեր և դրա համար հատկացրել են 30 միլիոն դոլլար, սակայն գործարքը ձախողվել է: Արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ Կառավարությունը ավելի պակաս գումարով 27 միլիոն ԱՄՆ դոլար կարողացել է ձեռք բերել 15 հատով ավելի քան եղել է նախատեսված գնել նախկինում ու ավելի արդիական ОСА АКМ տեսակի ՀՕՊ համակարգեր:




Միքաել Մինասյանի կողմից «բարոյապես հնացած» որակված ОСА АКМ ՀՕՊ համակարգով մի քանի օր առաջ հայկական բանակը խոցել է Իսրայելական արտադրության նորագույն Orbiter-3 տեսակի անօդաչու թռչող սարք: (Խոցման վիդեոյի հղումը ներքևում 👇👇)
Հարգելի փեսա այո ինչպես նշում ես Հայաստանի Հանրապետությունը ունի նմանատիպ ավելի արդիական «Тор-М2К» 5 ՀՕՊ համակարգեր, որոնք նույնպես ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին:

Սակայն արդիական Тор-М2К համակարգերի գինը բազմակի անգամ ավելի թանկ լինելով ОСА АКМ համակարգերից մեր պետությանը հնարավորություն չի տալիս գնել դրանք մեծ քանակություններով: Իսկ թե ինչու մեր պետությունը չունի այդ միջոցները, որ գնի արդիական համակարգերը ավելի լավ կիմանաք դուք և ձեր աները ում իշխանության 10 տարիների ընթացքում թալանել եք պետությունը, իսկ գողացված գումարները խաղացել կազինոներում և տարել պահել օֆշորներում:


Վերադարձրեք ձեր կողմից գողացած միլիարդավոր դոլարները որպեսզի պետությունը կարողանա ձեր ասած «բարոյապես մաշված» ОСА АКМ-ների փոխարեն ձեռք բերել յուղը վրան ТОР М2 ներ:
Ձեր վիդեոյում նշում եք նաև , որ այդ համակարգերը ձեր իշխանությունը հնարավորություն է ունեցել ձեռք բերել անվճար, սակայն չի արել` ստացվում է դուք էն կարգի դավաճան եք եղել, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեզ այդքան վնաս տված և բազմաթիվ հայորդիների մահվան պատճառ դարձած ադրբեջանական ԱԹՍ-ները խոցող անվճար զենքից հրաժարվել եք?

Բացի դա Հայաստանը լինելով պատերազմող երկիր մեր համար զենքի վաճառքի բազմաթիվ սահմանափակումներ են գործում և հաճախ այդ սահմանափակումները շրջանցելու համար պետությունը սպառազինության ձեռքբերումը իրականացնում է օֆշորային ընկերությունների միջոցով որպեսզի խուսափի այդ սահմանափակումներից: Ի դեպ նմանատիպ ձեռքբերումների դեմ մինչև վերջերս բողոքում էր միայն Ադրբեջանն ում վերջերս հաճույքով ընկերակցեցիք դուք:


ՀԳ մարդկայնորեն հասկանում եմ Նիկոլ Փաշինյանից ձեր աբիժնիկ մնալու պատճառները քանի որ հեղափոխության արդյունքում իշխանական պրինցից վերածվեցիք անհայրենիք բոմժի, ուստի ձեր կողմից Նիկոլին քննադատելը համարում եմ շատ նորմալ, ասեմ ավելին շատ տեղերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թերացել է և կարող եք արդարացիորեն քննադատել:

Այսքան բան չէի գրի, եթե ձեր քննադատությունը լիներ թերացումների ու բացթողումների մասին,որը ինչ որ տեղ էլ կնդունեի, սակայն Հայաստանը լինելով պատերազմող երկիր դուք կպնում եք անվտանգության ոլորտին,

ձեր քայլերով փորձում սեպ խրել Հայ-Ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ և քաղաքական շահարկումների համար օգտագործում եք պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտները որը այլ կերպ քան պետական դավաճանություն որակել հնարավոր չէ:

Сообщение Վերադարձրեք ձեր կողմից գողացած միլիարդավոր դոլարները որպեսզի պետությունը կարողանա ձեր ասած «բարոյապես մաշված» ОСА АКМ-ների փոխարեն ձեռք բերել յուղը վրան ТОР М2 ներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->