Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ․․․ — ingablog

Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:


Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-17-ն աստիճանաբար կնվազի 2-4, 18-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում hուլիսի 15-ին և 19-ին՝ գիշերը ու կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մանրամասները՝ լուսանկարում։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin