>

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով 17 տարեկանում հաղթեց «Հայաստանի ձայնը» նախագծում, ուժերն է փորձել նաև «Ավստրալիայի ձայնը» նախագծում և պատվով հաղթահարել «Կույր լսումների» փուլը։

Ինչպես տարիներ առաջ Հայաստանում, այնպես էլ Ավստրալիայում Մաշայի ելույթի ժամանակ պտտվեցին ժյուրիի բոլոր անդամները, վերջում էլ հոտնկայս ծափահարեցին նրան։ Tert.am Life-ը Մաշայի հետ զրուցել է մրցույթին մասնակցության և իր մարզչի ընտրելու չափանիշի մասին։




Քոչարյանի զոհերը





Երգչուհին ոգևորված է գրանցած արդյունքով։ «Մեծ հպարտություն զգացի, անչափ ուրախ եմ, որ ժյուրիի բոլոր անդամները պտտվեցին։ Շատ էի ցանկանում, որ այստեղ ևս կարողանամ երգս հասցնել մարդկանց սրտերին,- ասաց Մաշան, ով իր մարզչին ընտրելիս առաջնորդվել է նաև նախախնամությամբ։ -Բոլորին սիրում եմ, յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր ոճի մեջ, բայց մտածեցի, որ Քելլին ամենամոտն է ինձ։ Իր հետ հեշտ կլինի աշխատել։ Բացի այդ, Քելլին նստած էր նույն աթոռին, որին 2013-ին նստած էր Սոնան։ Մտածեցի, որ դա գուցե նշան է և գնացի այդ նշանի հետևից»։

Մաշան նկատեց, որ «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո շատ մեծ պատասխանատվություն էր «Ավստրալիայի ձայնին» մասնակցելը։ Միաժամանակ նա շեշտեց, որ չի ուզում «Հայաստանի ձայնում» իր հաղթանակը դիտարկվի որպես հատուկ կարգավիճակ մրցույթում։


«Չեմ ուզում որևէ մասնակից, առհասարակ, որևէ մեկը մտածի, թե Հայաստանում հաղթել եմ, եկել եմ այստեղ ինչ-որ մեկի տեղը գրավելու։ Թող լինի այնպես, ինչպես կլինի։ Իրականում շատ ռիսկային էր. չգիտես` ինչ կլինի` որքան էլ ուժերիդ վստահ լինես ու իմանաս` ինչ ես անում, որքան էլ Հայաստանում արդեն ունես որոշակի կարիերա և երկար տարիներ է` աշխատում ես քեզ վրա, սովորում ես, այնուամենայնիվ, չգիտես ինչ կլինի։ Բայց ես սիրում եմ ռիսկի դիմել։ Չուզեցի բաց թողնել այս մեծ հարթակում լինելու, պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու հնարավորությունը, քանի որ այս պահին այստեղ եմ ապրում»,- նշեց նա։



Մաշան շեշտեց, որ իր ամենամեծներազանքն է, որ Հայաստանի ու մեր հայրենակիցների մասին հնարավորինս շատ իմանան։

«Չգիտեմ` կստացվի՞ հաղթել, թե՞ ոչ։ Գուցե ստացվի, գուցե` ոչ, բայց ես փորձում եմ 100 տոկոսանոց ելույթներ ունենալ։ Չեմ կարծում, որ եթե հետագա փուլերից դուրս մնամ, հետքայլ կլինի։ Այս փուլը, այս արձագանքը, որ եղավ, փաստը, որ ես ելույթ եմ ունեցել ավստրալական «Ձայնում», արդեն շատ մեծ հաղթանակ է»,- ընդգծեց նա։

 


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->