>

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով:


2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:








Քոչարյանի զոհերը

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով:


Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ ակնհայտ անհամապատասխանություն կա առվում եղած քարակույտերի, արգելքների ու երեխայի դիակի վրա առկա վնասվածքների տեղակայման ու առաջացման հետ:



Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->