>

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինն օրերս նշել է ծննդյան 20-ամյակը: Նա իր օրն անցկացրել է հայրական տանը, քանի որ ՌԴ քաղաքացի է և մոտ դեռ չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան:

Tert.am Life-ի հետ զրուցում Գուրգենը ասաց, որ ընտանիքների վերամիավորման հատուկ ծրագրի մասին շատ ուշ են իմացել, որպեսզի կինը գոնե այդպես վերադառնար Հայաստան.

«Մինչև իմացանք այդ մասին, ավարտվեց: Առայժմ Հայաստան գալու ոչ մի տարբերակ չկա, դեռ սպասողական վիճակում ենք»:

loading...



Գուրգենի խոսքով` ձմեռվանից ծրագրեր էր կազմել` կնոջ ծննդյան օրը անմոռանալի դարձնելու համար, սակայն ամեն բան այլ ընթացք ունեցավ.





«Առաջին անգամ Իննան ծննդյան օրը պետք է Հայաստանում նշեր, հոբելյանական տարիք էր` 20-ամյակ: Խնջույք էինք կազմակերպելու, հյուրեր էինք ունենալու նաև արտեկրից: Դեռ մարտից կասկածներ ունինք, որ ամեն ինչ պլանավորվածի պես չի ստացվի, բայց հույս ունեինք, որ համաճարակային իրավիճակը կնահանջի: Ստացվեց այնպես, որ նույնիսկ երկուսով չկարողացանա նշել օրը»:


Ըստ երգչի` Ռուսաստանում կարանտինը շատ ավելի խիստ է։

«Իննան ծննդյան օրը նշել է տանը փակված: Հյուրեր չի ունեցել, միայն իր ընտանիքի անդամներն են եղել: Շատ էր սպասում այդ օրվան ու, իհարկե, մի փոքր տխրեց, բայց այս պայմաններում առավել կարևոր է բոլորիս առողջությունը,-ասաց նա ու հավելեց, որ հասցրել է Իննային անակնկալ մատուցել:

-Ծաղկեփունջ ուղարկեցի, ինչը բավականին բարդ էր: Ռուստաստանում խուսափում էին առաքում իրականացնել: Մեծ բան չէր, բայց դժվարությամբ ստացվեց»:



Երգչից հետաքրքրվեցինք` ինչպես է ազդել հեռավորությունը իր և կնոջ հարաբերությունների վրա.

«Քանի որ մինչև ամուսնությունը մոտ մեկ տարի ինտերնետային շփում ենք ունոցել, հեռավորությանն ինչ-որ չափով սովոր էինք: Տարբերությունն այն է, որ նախկինում գնալ-գալու հնարավորություն կար, հիմա` ոչ: Այսպես ինչ-որ չափով վերհիշում ենք այն ընթացքը, երբ դեռ նշանադրված էինք»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin