>

Ինչպե՞ս են օդի ջերմաստիճանն ու եղանակային այլ գործոններ ազդում կորոնավիրուսի տարածման վրա: Հարցին պատասխանել են ամերիկացի գիտնականները, հաղորդում է ScienceDaily-ն:


Վերլուծելով ԱՄՆ տարածքում հունվարից մինչեւ ապրիլի վերջ կորոնավիրուսի հետ կապված տվյալները՝ գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսի տարածումն իսկապես նվազում է մինչեւ 11 աստիճան ջերմաստիճանի բարձրացման դեպքում: Ընդ որում, գիտնականները նշել են, որ տաք եղանակի ժամանակ հիվանդանալու ռիսկը ցածր է:








Քոչարյանի զոհերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 ...

Գիտնականները նշել են, որ օդի ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման ժամանակ որոշիչ գործոն չի համարվում. վիրուսը կարող է շարունակել տարածվել նաեւ շոգ եղանակի ժամանակ:


Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը եւս նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղեցման վրա: Իսկ ահա օդի խոնավությունն ու տեղումները չեն ազդում համաճարակաբանական վիճակի վրա:



Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շիվ Սեհրան, չի կարելի ենթադրել, թե վարակի տարածումն ամբողջությամբ կդադարի ամռան ամիսներին:

Сообщение Ինչպե՞ս են օդի ջերմաստիճանն ու եղանակային այլ գործոններ ազդում կորոնավիրուսի տարածման վրա появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->