>

Անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:


Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը՝ մասնավորապես ասել է. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Սա սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել:








Քոչարյանի զոհերը

«Արցախպրես»-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձությունը լինելով հանդերձ՝ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր:


«Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսեւորելով ոգու եւ գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի եւ նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի:



Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլեւ բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել եւ պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լեւոն Մնացականյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->