>

«Պարի´ր այնպես, ասես, քեզ վրա ոչ ոք չի նայում: Երգի´ր այնպես, ասես, քեզ ոչ ոք չի լսում: Սիրի´ր այնպես, ասես, քեզ երբեք չեն դավաճանել, և ապրի´ր այնպես, ասես, երկիրը դրախտ է», – Մարկ Տվենի հանրահայտ խոսքերը մեջբերում է EnterTrain կայքը` յուրաքանչյուրիս ուշադրությունը հրավիրելով մեր առօրյա կյանքին, մեր կայացրած որոշումներին և այն ամենին, ինչի մասին կարող ենք ափսոսալ հետագայում:

Յուրաքանչյուր օր մարդիկ տասնյակ որոշումներ են կայացնում, որոնք թողնում են իրենց հետևանքները: Այդ որոշումներից ոմանք ընդունվում են հանկարծակի, ոմանք` երկար քննարկման արդյունքում:

Ամեն դեպքում, դրանք կարող են և´ հաջողություն բերել, և´ ուրախություն: Սակայն կան որոշումներ, որոնց կայացման համար մարդիկ հետագայում փոշմանում են: Կյանքում կան որոշ քայլեր ևս, որոնց համար մարդիկ փոշմանում են ծերության ժամանակ:

loading...


Մարդիկ կփոշմանեն այն բանի համար, որ չափազանց շատ ժամանակ են անցկացրել հեռուստացույցի առջև` անդադար սերիալներ և ռեալիթի շոուներ նայելով:


Մարդիկ կափսոսան, որ կյանքի գլխավոր նպատակը վիրտուալ աշխարհում ժամանակ անցկացնելն է եղել սիրելիների հետ շփվելու փոխարեն:





Մարդիկ կափսոսան, որ առողջ ապրելակերպ չեն վարել` թույլ տալով իրենց սովորյթներին՝ վերահսկողություն սահմանել իրենց վրա:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են վայելել այս աշխարհի իրական գեղեցկությունը` շտապելով ողջ իրենց կյանքում:

Մարդիկ կփոշմանեն, որ քիչ են հավատացել և չեն ձգտել ավելի մեծ ինչ-որ բան բացահայտելուն:

Մարդիկ կափսոսան, որ հազվադեպ են դիմավորել արևածագը և դիտել մայրամուտը` արդարանալով ինչ-որ հոգսերով:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց սահմանափակ ու վախեցած են եղել, լուրջ ու հասարակական պահվածքի նորմերին համապատասխան:


Մարդիկ կափսոսան, որ չափազանց արագ են մեծացել և արգելել են իրենց՝ երբեմն երեխա դառնալ, թեկուզ 40 տարեկանից հետո:

Մարդիկ կափսոսան, որ քիչ և վատ են ընկերություն արել, չեն գնահատել իրենց ընկերներին և քիչ ժանանակ են անցկացրել նրանց հետ:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց նեղացկոտ, հիշաչար, չարացած և կասկածամիտ են եղել:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են շփվել ընտանիքի, երեխաների, հարազատների հետ, և շատ են վիճել նրանց հետ:



Մարդիկ կափսոսան, որ քիչ են ծիծաղել, ուրախացել և զվարճացել:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց շատ են կարևորել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը:

Մարդիկ կափսոսան, որ չեն զարգացրել իրենց տաղանդը` մոռանալով մանկական երազանքների մասին:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են ճանապարհորդել և բացահայտել այս աշխարհը:

Մարդիկ կափսոսան, որ կասկածել և թերագնահատել են իրենք իրենց և չեն համարձակվել շատ բան անել:

Մարդիկ կափսոսան, որ խենթ արարքներ չեն կատարել, մարտահրավեր չեն նետել համգամանքներին ու աշխարհին, չեն պայքարել և թևաթափ են եղել` թույլ տալով իրենց՝ հեռանալ և լռել:

Մարդիկ կափսոսան, որ տարված են եղել նյութական իրերով, շատ ուժ ու առողջություն են ծախսել` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մարդիկ կափսոսան, որ չեն ասել գլխավորը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin