>

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 27 տարի անց քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկի պատշգամբում «կայանված» ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենան, որը դարձել էր իսկական տեսարժան վայր Թբիլիսի ժամանող զբոսաշրջիկների համար, իջեցվել է:

«Ժիգուլին» այդտեղ էր 1991 թվականից ի վեր:




Քոչարյանի զոհերը

Մեքենայի ու նրա՝ պատշգամբում հայտնվելու պատմությունը բավականին ուշագրավ է: Շենքի բնակիչ Ռեզո Էնուկիձեն տարիներ առաջ վերջապես գնել է ВАЗ-2106-ը, որի մասին երազել էր գրեթե ամբողջ կյանքում:





Սակայն, դժբախտաբար, վայելել մեքենան նրան այդպես էլ չհաջողվեց:

Հենց առաջին գիշերն անհայտ անձինք գողացել են մեքենայի անվադողերը:

Տերն այնքան է վշտացել, որ դրանից հետո ամբարձիչով բարձրացրել ու կայանել է մեքենան շենքի չորրորդ հարկում գտնվող իր տան պատշգամբում:


«Մեքենան կմնա այստեղ մինչև լավագույն ժամանակները»,- ասել է տղամարդն իր հարևաններին:



Հետաքրքրական է, որ Էնուկիձեն այդպես էլ նոր անվադողեր չի գնել, սակայն տարիներ շարունակ մեծ խնամքով պահպանել, լվացել ու մաքրել է մեքենան:

Մեկուկես տարի առաջ Ռեզո Էնուկիձեն մահացել է: Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 27 տարի անց պատմական «Ժիգուլին» առաջին անգամ իջեցվում պատշգամբից:

Ենթադրվում է, որ Էնուկիձեի հարազատները որոշել են վաճառել այն որևէ հավաքորդի:

 


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->