Վովա Գասպարյանը ծանր վնասվածքներ է ստացել — ingablog

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, մեր տեղեկություններով, այս պահին գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։



Երեկ Սևանում սկուտեր վարելիս ընկել է, ողնաշարի ծանր վնասվածք ստացել։


3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի։

Մենք կապ հաստատեցինք Նաիրի ԲԿ-ի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ հերթապահ բժիշկը այս պահին ծանր հիվանդ է ընդունում և չի կարող պատասխանել մեր հարցին։


Իսկ ընդունարանի աշխատակցուհին նշեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել։


Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin