>

Մի քանի շաբաթ առաջ, երբ Իտալիայի մի քանի քաղաքների քաղաքապետերի հորդորը, բարկացած կոչը ուղղված ոչ կարգապահ քաղաքացիներին, երբեմն համեմված հայհոյանքով, տարածվեցին համացանցում, մարդիկ դիտում էին և ասում՝ ինչ լավ քաղաքապետեր են, մտածում են ժողովրդի մասին։




Քոչարյանի զոհերը

Հիմա մենք բոլորս խնդրում ենք,հորդորում, կոչ անում՝ լինել կարգապահ, դիմակ կրել, առանց անհրաժեշտության դուրս չգալ տանից, հավաքույթներ չկազմակերպել, որպեսզի կարողանանք հաղթել այս համաճարակը և շարունակել մեր բնականոն կյանքը։
Բայց արի ու տես,մարդիկ նեղվում են դիմակ կրելուց, սոցիալական հեռավորություն պահպանելուց, ԱԻՆ մեքենաներով բակերում բարձրախոսով շրջող մեքենաներից հնչող կոչի ձայնից, շտապ օգնության ազդանշանի հաճախացումից, ոստիկանության ստուգումներից։





Բայց չեմ հասկանում, ոնց չեն չեն նեղվու՞մ հիվանդների թվից, մահերի թվից, իսկ դա սոսկ թիվ չէ, այլ մարդկային կյանքեր…

Ցանկացած պարագայում, առաջին հերթին, եկեք խոսենք մեր անձնական պատասխանատվության և հոգատարության մասին մեր հարազատների և հասարակության նկատմամբ, հետո փնտրենք այլ պատճառաբանություններ։


Եկեք խոսենք բժիշկների մասին,թե որքան դժվար է նրանց համար, բուժքույրերի,մայրապետերի, շտապ օգնության վարորդների,որոնք արտակարգ ռեժիմով են աշխատում՝ վտանգելով իրենց կյանքը։

Եկեք խոսենք սահմանապահ տղաների մասին, ովքեր ձմռան սարսափելի ցրտին ու ամռան տապին, զրահաբաճկոնով ու ծանր զենքով խաղաղ են պահում մեր երկինքը։



Սա պատերազմ է ՝ աներևույթ ու նենգ թշնամու դեմ,եկեք պայքարենք միասին և առանց տրտնջալու։

#ԵղիրԿարգապահ
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր⤵
Արփի Դավոյան

Сообщение Բայց արի ու տես,մարդիկ նեղվում են դիմակ կրելուց….Եկեք խոսենք բժիշկների մասին,թե որքան դժվար է նրանց համար, բուժքույրերի,մայրապետերի. Օգտատեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->