Կառավարական առանձնատանն ընդունել եմ Ռոբերտ Աբաջյանի հորը. Փաշինյանը մանրամասնել է հայտնում — ingablog

Հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել եմ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորը, զրուցել ենք նաեւ Ռոբերտի մասին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով տեղեկությունները, թե նրանց ընտանիքը վերջերս հեռացել է Հայաստանից։


«Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ անձնական հանդիպում է եղել։ Ես հասկացա, որ Ռոբերտի հայրն էլ չի ուզել, որ դրա մասին տեղեկատվություն տրվի այդ պահին։


Ռոբերտի կերպարն ինձ շատ հուզել է։ Նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է ինձ համար։ Ես քառօրյայի օրերին, երբ Արցախ էի մեկնել, նաեւ երբ մարտական հերթապահություն էինք իրականացնում, շատ հետաքրքրվում էինք ապրիլյան պատերազմի հերոսներով։

Կոնկրետ Ռոբերտի ընտանիքը՝ հայրը, մայրը, եղբայրը, ահագին երկար ապրել ու աշխատել են Ռուսաստանում։ Ռոբերտն էլ իրենց հետ է եղել, բայց եկել է Հայաստան ու զորակոչվել բանակ։ Կարծում եմ՝ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ իրենք Հայաստանում չապրեն։ Հայրը պատասխանել է, որ ինքն էլ մտածում է, որ հատկապես հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ ճիշտ է, որ նրանք ՌԴ-ում են ապրում, բայց ճիշտ չէ, որ նոր են տեղափոխվել. «Արդեն 10 տարի այնտեղ են ապրում։ Ընդհանրապես, կարծում եմ, որ մեր արցախյան հերոսամարտի, ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսները, նրանց ընտանիքները արժանի են առանձնակի վերաբերմունքի։ Ռոբերտի, մյուսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար»,-հավելեց Փաշինյանը։


Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.