>

Բժիշկ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Հասցրեք նախարարին





01.06.2020 մինչ դուք քնած էիք կամ արդեն որոշել էիք թաքուն դիմակ չկրել, այ էս #բժիշկները 05:30 -ին միավորվել էին մшհվшն դեմ։





-Մի քնաբեր չկա՞ սրսկեք. ուզում եմ քնեմ, — ասեց ու … Ու էլ ի՞նչ ու։ 58 ամյա կնոջ մոտ սկսվեց շնչահեղձություն, (շնչառական դիսթրես), ցիանոզ, արյունախխում, հիպոտոնիա, գիտակցության կարճատև կորուստ։ Դե եկ ու 100-110 կգ-անոց հիվանդին վերելակ չունեցող հիվանդանոցի 2-րդ հարկի բաժանմունքից պատգարակով տեղափոխիր մյուս մասնաշենքի 2-րդ հարկի ռեանիմացիա։

Եկան ու, ու դե իհարկե, տեղափոխեցին։ Բայց գիտե՞ք՝ ինչպես։

Սկզբում բուժաշխատողներից մեկը փորձեց հումորով փրկել իրավիճակը բա թե՝ եկեք ես նստեմ պատգարակին, տեսեք կկարողանա՞ք տեղափոխել։ ))) Փորձեցին, պլանը մշակեցին, տարածքը սմ-երով չափեցին, համեմատեցին, գումարեցին, հանեցին, մի անգամ էլ մաքրագրեցին ու լուծումը գտան…


Որոշեցին սայլակին նստած հիվանդին աստիճաններով տեղափոխել պլանավորած բաժանմունք։ Երկու բժիշկ սայլակի առջևից, երկուսը հետևի կողմից բռնած հասան առաջին աստիճանին.

-Մեկ, երկու, երեք, գնացինք։



-Չէ, խնդրում եմ, թողեք ես ոտքով իջնեմ, ես կարող եմ, մի տանջվեք, Աստծո սիրուն,- կիսաուշագնացած, թթվածին շնչող հիվանդը խորհուրդներ էր տալիս հևոցով գործի անցած բժիշկներին։

11-րդ աստիճանին հասած ՝ հերոսներից մեկը՝ ա՜խ, դոկտոր սպասի, ձեռքս սղում ա։ Կանգնեցին։ Բան չփոխվեց. 2 վայրկյանում նորից կազմավորվեցին ու նորից ՝ մեկ, երկու, երեք, գնացի՛նք։

Հասան լույսին, սայլակի անիվները կպան գետնին, օդը լուսաբացի պես անհրաժեշտ ու մաքուր էր։ Գնացինք դեպի կյանք։

Հիմա ասածս ի՞նչ ա։ Չէ, ոչ մի բան էլ չեմ ասում։

Մեր բժիշկների մասին եզրակացությունները ձեզ»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->