>

Արմինե Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ոչինչ այնքան նողկալի չէ, ինչքան Նիկոլի հետույքում դիրքավորված տարատեսակ մարած աբլիգացիաներն ու սելեբրիթիները, որոնք մերթընդմերթ սկսում են հաթաթա անել ժողովրդին։ Նույն այն ժողովրդին, որի մասին այս հետույքաբնակները միանգամայն այլ տոնայնությամբ էին արտահայտվում 2 տարի առաջ և ում ուսերի վրայով մագլցում էին դեպի բաղձալի հետույթի խորքերը։

Հիմա էլ Արտյոմ Հակոբյանն է սկսել ձայներ հանել այդ հետույքից։ Նույն այն Արտյոմ Հակոբյանը, որը տարիներ շարունակ օգտվու էր «նախկինների» բարեհաճությունից, հետո նեղանում էր ու սպառնում էր արտագաղթել, հետո գտավ փրկություն Նիկոլի հետույքում։

Վերջին ակտից առաջ ու ընթացքում Արտյոմը հիանում էր հպարտ ու արժանապատիվ ՀՀ քաղաքացիով, նրանց շարքերում էր, որ պնդում էին, որ անհնար է, որ ժողովուրդը սխալ լինի, նրանցից էր, ովքեր համոզում էին, որ ինչ էլ լինի՝ ավելի վատ չի լինի։




Քոչարյանի զոհերը

Սակայն արի ու տես, որ այդ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին Արտյոմի համար այսօր դարձել է «տգետ», «դեբիլներ», «հազիվ մարդու տեղ դրված», «սրանք» և այլն։


Դե իհարկե, Նիկոլի հետույքից եկող այս սիմֆոնիան չէր կարող չհամեմվել նաև «նախկինների» մասին բարբաջանքով, որոնք, ըստ հետույքաբնակության մագիստրոս Արտյոմ Հակոբյանի, ազգի դավաճան էին և գլխակեր։





Բա, Արտյոմ ջան, ազիզ ջան, խնդրում եմ մի պահ գլուխդ հանի Նիկոլի փափուկ տեղերից ու պատասխանիր.

1. Եթե նախկիններն ազգի դավաճան էին, դու ի՞նչ գործ ունեիր էդ ազգի դավաճանների իշխանությունում։ Պաշտոններ էիր զբաղեցնում։ Թե՞ էդ դու չէիր։

2. Եթե նախկինների ժամանակ տենց ահ ու սարսափի մթնոլորտ էր ու մարդիկ վախենում էին խոսել, ո՞նց էր լինում, որ դու մի քանի ամիսը մեկ բարբաջում էիր, սպառնում էիր արտագաղթելով, բայց ասենք երկրի առաջատար հեռուստաալիքով եթեր էիր մտնում, փող էիր աշխատում, փողոցում զբոսնելուց էլ գլուխդ չէր կոտրվում։

3. Եթե էս ժողովուրդն տենց տգետ ա ու երախտամոռ, դեբիլներ են, որոնց Նիկոլենքդ հազիվ մարդու տեղ են դրել, բա ո՞նց էիր տենց հիանում այդ տմարդի բազմությամբ։ Դու հիմա ժողովրդին նկարագրեցիր որպես կամազուրկ, տգետ, գավառամիտ ու ճորտական մտածելակերպով մի բազմություն։ 2 տարի առաջ է՞լ էիր ժողովրդին այդպիսին համարում, թե՞ նոր դարձան այդպիսն։

4. Եթե այն ժամանակ էլ էիր այդպես մտածում ժողովրդի մասին, ապա ինչպե՞ս կարող էր այդ որակների տեր սոցիումը ճիշտ ընտրություն աներ։ Թե՞ էն ժամանակ ժողովրդին գողերքող սազանդար լինելն ավելի ձեռք էր տալիս, որովհետև ուղիղ ճանապարհ էր հարթում դեպի այդքան բաղձալի հետույքը։


5. Եթե այն ժամանակ այդիսին չէր ժողովուրդը, ապա նշանակում է, որ ժողովուրդն այդպիսին դարձավ այս երկու տարում։ Ու ո՞վ է դրա պատասխանատուն։ Չլինի՞ քո Նիկոլը, քո պարետը, քո առողջապահության նախարարը ու քեզ պես հետույքաբնակ սազանդարները։ Զզվելի է պարզապես։

Ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին կա ու մերն է։ Սա է փաստը։ Փաստ է նաև այն, որ ցանկացած իշխանություն ու ցանկացած էլիտա կոչված են այդ ժողովրդին կրթելու, զարգացնելու ու թերություններից դուրս հանելու, ոչ թե քամահրանքով ժողովրդից տարանջատվելու և անթաքույց զզվանք տածելով՝ պիտակավորելու։

Ու լավ կանեն Նիկոլի հետույքաբնակ սազանդարներն ականջներին օղ անեն, որ ինչքան էլ սխալական լինի ժողովրդի ինչ-որ մասը ու թեկուզ մեծամասնությունը՝ դա ներելի է, որովհետև բոլորս ենք սխալական ու էդ մարդկանց սխալների մեծ մասը չարամիտ դիտավորություն չունի, իսկ այ Նիկոլի հետույքը մտնելու համար երեսպաշտություն անողն, ուրացողն ու ստողը դիտավորությամբ է դա անում ու ցանկացած պարագայում՝ ինքը հետույքում է, հետույքաբնակ է, ստրկամիտ ու մորթապաշտ է։

Սխալ թույլ տված քաղաքացուն իր սխալը կարող է ներվել ու ըմբռնումով մոտենալ, իսկ Նիկոլի հետույքից հոխորտացողներին ոչ ներել է կարելի, ոչ էլ նորմալ մարդը կարող է ըմբռնում ունենալ։



Արտյոմ Հակոբյանի գրառումը՝ ստորև.

Կներեք, բայց կոպիտ եմ գրելու։ Արա՝ այ դեբիլներ։ Ձեր տգիտության պատճառով ա էս քաոսը տիրում երկրում։ Ձեր բոլորի փոխարեն ոչ վարչապետը, ոչ առողջապահության նախարարը, ոչ պարետը, ոչ էլ, առավել ևս, նախկինները չեն կարող կանոնները պահպանել։ Դուք պիտի մի քիչ ջանք գործադրեք, ու ինքներդ ձեզ պաշտպանեք վարակից։ Իսկ դուք հազիվ ազգի դավաճանների բարբաջած բթամիտ, հիմար թեզերն եք կրկնում ու դրանով հպարտանում եք։

Ով ուզում ա նեղանա գրառումիցս՝ ինձ չի հետաքրքրում։ Ձեզ հազիվ մարդու տեղ դրեցին, երկար տարիների ստրկամիտ կարգավիճակում ապրելուց հետո՝ խոսելու, ազատ արտահայտվելու հնարավորություն տվեցին՝ փոխարենը շնորհակալ լինեք ու ամեն ինչ անեք, որ օգնեք՝ շարժվենք առաջ, ինչքան տարիների ընթացքում ավելորդ լեղի ունեիք՝ որովհետև վախից չարտահայտվելուց, կուտակում էիք էդ լեղին ձեր ներսում՝ էսօր էդ լեղին հանել եք ու սխալ ուղղությամբ ցրիվ ե՞ք տալիս։

Սրանց հեգնանքին նայեք, սրանց մուննաթներին նայեք, սրանց միշտ, ամեն ինչից «նիդավոլնի» վիճակին նայեք։ Հասկացա՜նք՝ կան շատ թերացումներ, դա բոլորս ենք նկատում, բայց էնպես չի էլի, որ իդեալական երկրում էիք ապրում, հիմա հանկարծ ամեն ինչ փչացավ։

Մարդիկ փորձում են օրենքի երկիր դարձնել՝ կստացվի շատ լավ ա, եթե հանկարծ չի ստացվի, ուրիշները կգան կփորձեն, կամ էլ ձեր «նիդավոլնի» օգնությամբ հները կվերարտադրվեն, ձեր գլուխները կերած մի «արդար» խաղացողի կերպարով։ Բայց մի ընկեք իրենց կաշիները փրկելու համար, երկիրը «փուռը» տվողների ջրերը, թե չէ դուք էլ եք իրենց նմանվում։

Իրենք իրենց թալանած միլիոնների ու չնստելու կռիվ են տալիս՝ դու՞ք ինչի համար եք իրենց բարբաջանքը կրկնում։ Հավաքեք ձեզ՝ պահպանեք հակահամաճարակային կանոնները։

Թարգեք էդ հիմար խոսակցությունները՝ վիրուս չկա, դրանից մարդ չի մահանում, ես ծանոթ չունեմ, դիմակը չի օգնում և այլն։ Մի քանի քեֆ էլ պակաս արեք։

Պորտներդ ռեստորանի սրահում չեն կտրել։ Իրար բերան էլ մի մտեք։ Զզվելի ա դառել ամեն ինչ։

Հ.Գ. ամեն դեպքում՝ առողջ եղեք։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->