>

Ճիշտ չէ մոտեցումը, որ մենք պետք է խնդիր դնենք կոնկրետ անձանց մոտ գտնել խախտումներ։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է իշխանությունը բացահայտելու գլխավոր կոռուպցիոներներին ու պատժելու։


«Բայց ես ասում եմ, որ մենք ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնանք։ Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։








Քոչարյանի զոհերը

Նա ցավով նկատեց, որ վերջին երկու ամսում, իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են. «Երբեմն կարող է տպավորություն ստացվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը։


Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»։

«Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ:



Աղբյուր՝ Asekose.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->