Մոմավառություն՝ ի հիշատակ թավշյա հեղափոխության ակտիվիստ Կարեն Մարգարյանի — ingablog

Մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից Կարեն Մարգարյանը: Երիտասարդը 21 տարեկան էր:


Կարեն Մարգարյանի հիշատակին հուլիսի 15-ին Երեւանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել:


Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:


Սոցցանցերում ընկերների գրառումների համաձայն՝ Կարենը բարի, կյանքով լեցուն մարդ էր, որն այդպես էլ չհասցրեց վայելել այն պայքարի արդյունքները, որի համար «անքուն գիշերներ էր անցկացնում փողոցներում»:

Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin