>

Ի պաշտպանություն Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսի հանդես եկող մի քանի հոգեւորականների հայտարարություններ լսելիս ես ապշել եմ, որովհետեւ անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցու շուրջ դրսեւորումներ են լինում, որոնք այնքան էլ հաճելի չեն. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա։








Քոչարյանի զոհերը

Պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։ Ես տպավորություն ունեմ, եւ այդ բողոքի ակցիաների կազմակերպիչների մեջ կան եկեղեցու գործող հոգեւորականներ, հոգեւոր դասի հետ կապ ունեցող մարդիկ։ Վեհափառ Հայրապետին ի պաշտպանություն հանդես մի քանի հոգեւորականների հայտարարություններ լսելիս ես ապշել եմ, որովհետեւ անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար»,-ասաց Փաշինյանը։


Նա ընդգծեց, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք. «Դա չի դարձել հանրային, որ կառավարությունն արձագանքելու անհրաժեշտություն ունենա․ Ինչ խոսք, օրինականության պաշտպանության հարցում պետությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես, ոստիկանությունը, որպեսզի մենք այստեղ չունենա քիրավիճակ, որ ՀՀ-ում հաստատված սիրո եւ համերաշխության մթնոլորտը այն էլ եկեղեցու հետ գործ ունեցող մարդկան կողմից խաթարվի։

Դուք գիտեք, որ ոստիկանությունը գործողություն իրականացնել է Մայր աթոռի տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հոգեւոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջեւ չկանգնեցնել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը։



Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->