>

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մի անգամ, իմ ընկերուհուն և նրա ամուսնուն ասացի, թե որքան հրաշալի է նրանց ընտանիքը և որքան երջանիկ է իմ ընկերուհիս ամուսնու հետ: Նրա ամուսինն ասաց, որ ինքն անում է այն ամենն, ինչը կերջանկացնի իր կնոջը։

Մի անգամ նա պարզապես հարցրեց ընկերուհուս. «Ի՞նչ է քեզ պետք երջանկության համար»: Կինը նշել է իր չորս պատճառները: Այդ օրվանից ի վեր նա փորձում է այնպես անել, որ բավարարի իր կնոջ ցանկությունները: Դա նրանց ուրախ և երջանիկ հարաբերությունների ամբողջ գաղտնիքն է:




Քոչարյանի զոհերը





Առաջին տեղում ուշադրությունն է: Իհարկե, բոլոր տղամարդիկ հասկանում են, որ կինն ունի ուշադրության կարիք, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պետք դա անեն: Որոշ տղամարդիկ նույնիսկ դժգոհություն են հայտնում` ասելով, որ չեն կարող հրաժարվել իրենց բոլոր գործերից և ամբողջ օրը նստել տանը՝ կնոջ մոտ։ Բայց պարտադիր չէ մշտապես նստել իրենց կողքին: Կանայք ցանկանում են ուշադրություն` հաճոյախոսությունների և սիրո խոստովանության տեսքով: Պետք է հնարավորինս շատ կրկնել դա: Եթե կինը Ձեզ հարցնում է. «Դու ինձ սիրու՞մ ես», ուրեմն պետք է զգուշանաք: Նրան ակնհայտորեն պակասում է Ձեր ուշադրությանը:

Երկրորդ տեղում հավատարմությունն է. Սա իհարկե, պետք է ակնհայտ լինի, բայց երբեմն ինչ-ինչ պատճառներով որոշ տղամարդկանց մոտ սա այդպես չէ: Ցանկացած տղամարդ պետք է հասկանա, որ իր ընտրյալը երբեք չի կարող երջանիկ լինել, եթե իրեն դավաճանեն: Եթե ​​տղամարդը դավաճանում է, ապա կինն իրեն սիրված չի զգում: Մի դավաճանեք Ձեր կնոջը, մի ստիպեք նրան անտեսված զգալ: Երկրորդ տեղում գտնվող կինը չի կարող երջանիկ լինել:




Երրորդ տեղում հանդուրժողականությունն է. Տղամարդիկ, իհարկե, գիտեն, որ կնոջ տրամադրությունը մեծապես կախված է հորմոնալ ֆոնից: Դրա պատճառով կնոջ պահվածքը կարող է փոխվել: Կինը, անսպասելիորեն կարող է դառնալ գրգռված, լացկան, ունենալ ընկճվածության զգացում և լինել նույնիսկ ագրեսիվ: Ամուսնու կողմից այդպիսի պահերին պահանջվում է, որ հասկանան իր կնոջ վիճակը և ների նրան: Եթե ​​տղամարդը սկսի մեղադրել տիկնոջը նման պահվածքի համար, դրանով իրավիճակը չի շտկվի, այլ միայն կհանգեցնի վեճի: Տղամարդու հանդուրժողականությունը կնոջ հուզական վիճակին՝ երջանիկ հարաբերությունների բանալին է:

Չորրորդ տեղում գնումներն են. Տղամարդիկ երբեմն իրենց դժգոհությունն են հայտնում այն ​​փաստից, որ կինն անում է չափազանց շատ ծախսեր: Գնալով խանութ, կինը կարող է գնել այնպիսի բաներ, որոնք այնքան էլ անհրաժեշտ չեն: Բայց տղամարդիկ չգիտեն, որ կնոջ համար գնումները նման են բուժման, մի տեսակ նաև հոգեբանական օգնության: Թույլ տվեք, որ Ձեր սիրելին ծախսի գեղեցիկ մանրուքների վրա: Ի վերջո, դրանք նրա համար միշտ հաճելի հույզեր են առաջացնում:

Сообщение Դեղատներում վաճառվող 3 մատչելի յուղեր որոնք մաշկի հետ հրաշքներ են գործում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->