>

Հովսեփ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

loading...



Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման բանալին ԱՆՀԱՏԻ կարգապահ վարքը և քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը չէ, ապա, նրանց՝ համաճարակի կանխմանը վերաբերող առաջնային մտքերն ու պատկերացումները պարզապես հեքիաթի ժանրից են։





Իշխանությունները տարբեր խողովակներով կարող են և գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն, եթե մենք բոլորս, ամեն մեկս իր հերթին, իր չափով՝ հստակ գործողություններով չօգնի ինքն իրեն, ինձ, քեզ, նրան, բոլորիս, կառավարությանը, ապա ամեն ինչ կկորչի գրողի ծոցը։


Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդարացիորեն մղում է բոլորիս՝ ամեն մեկիս, ճշգրտորեն հետևելով պարետատան ցուցումներին անել մեզանից պահանջվողը(բացառել ամեն տեսակի շփում առանց դիմակի,

հաճախակի լվացվել, կրել ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն և այլն), դա ոչ թե համաճարակի հաղթահարման այլընտրանքային տարբերակի բացակայության հետևանքն է, այլև ՀԻՄՔՆ է կատարվող բոլոր գործողությունների, առանց ԱՄԵՆ ՄԵԿԻՍ պատշաճ վարքագծի ցանկացած այլ գործողություն դատապարտված է անարդյունավետ վախճանի։



Հարգելիներս, սա ամենևին ժողովրդի՝ մեզ վրա սլաքները ուղղելու տակտիկա չէ՛, սա այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության և քաղաքացիների անվտանգության և առողջության ապահովումն ու պահպանումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անհատական ջանքի արգասիքն է մեծամասամբ։

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունը ձևավորվում է ՔՈ 1 քվեի միջոցով։ Համընդհանուր, պետական մասշտաբի՝ մարդկային գործոնի անքակտելի տարրով եզերված հարցերը լուծվում են ՔՈ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ»։

Сообщение Նիկոլ Փաշինյանի լայվը նայելով՝ մտածում եմ, թե մեր ո՞ր արժանիքի համար է վարչապետը այդքան սիրում բոլորիս… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin