>

Շատերը գազավորված ըմպելիքների սիրահար են, բայց գիտե՞ք, թե ինչ վնաս են դրանք հասցնում օրգանիզմին:

1. Գազավորված ըմպելիքները և օստեոպորոզը

Գազավորված շատ ըմպելիքների բաղադրության մեջ կոֆեին և օրտոֆոսֆորային թթու կա, որը, մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն, խոչընդոտում է կալցիումի յուրացմանը: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների պարբերական օգտագործումն առաջացնում է կոնքազդրային հոդերի ոսկորների խտության զգալի նվազում:




Քոչարյանի զոհերը

Այլ կերպ ասած՝ գազավորված ըմպելիքը հանում է կալցիումը ոսկորների միջից, ուստի այն կտրականապես արգելվում է օստեոպորոզով հիվանդներին, Կրոնի հիվանդությամբ տառապողներին, 50 տարեկանից մեծ անձանց:





2. Վնաս լյարդի համար

Գազավորված ըմպելիքի չափազանց շատ օգտագործումը կարող է լյարդի ցիրոզ առաջացնել:


3. Ավելորդ քաշ

Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներն առաջատար են ճարպակալում առաջացնող մթերքների շարքում: «Դիետիկ» քաղցր գազավորված ըմպելիքները շատ ավելի են վնասում օրգանիզմին: Թեև դրանք իսկապես շաքար չեն պարունակում, պարունակում են շատ արհեստական քաղցրացուցիչներ, որոնք կարող են մի շարք հորմոնալ շեղումներ առաջացնել և հանգեցնել ճարպակալման:

4. Ատամների քայքայում



Քաղցր գազավորված ըմպելիքները վնասում են ատամների էմալը: Բացի շաքարի մեծ պարունակությունից՝ այդ ըմպելիքները շատ բարձր թթվայնություն ունեն:

5. Երիկամների հիվանդություններ

Ինչպես վերը նշեցինք, օրտոֆոսֆորային թթուն ոսկորներից հանում է կալցիումը, այն մասամբ դուրս է գալիս մեզի հետ, իսկ մասամբ մնում է երիկամներում, ուստի գազավորված ըմպելիքների օգտագործումը երիկամներում քարերի առաջացման ամենալավ ճանապարհն է:

Աղբյուր՝ Blognews

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->