>

Գերմանիայում աշխատող ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հարգելի ընկերներ. Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում եմ, որ 3 օր առաջ ստացել եմ առաջարկ՝ փողի դիմաց հայ հասարակության շրջանում կատարելու ակցիա՝ դիմակների ու պատվաստանյութերի

անարդյունավետության Վերաբերյալ։ Առաջարկը եղել է գերմանացու կողմից, ով շատ անգամներ այցելում է Հայաստան։ Վերջինս հայտնեց նաև, որ ՀՀ-ում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական տեղեկատվություն»։ Նշեմ նույնպես, որ իմ հեռախոսի համարն իր մոտ «հայտնվել է» դեռևս իմ ՀՀ-ում գտնվելու ռամանակ՝ բժշկական փաստաթղթի թարգմանության հետ




Քոչարյանի զոհերը





կապված։ Ցավոք, ԴԵՌ չեմ կարող հրապարակել երկխոսությունը որպես փաստ, քանի որ դա գերմանական օրենքին՝ Datenschutz-ին դեմ է ու ես դրա համար պարտադիր պիտի ունենամ իր համաձայնությունը, որը ես անշուշտ չստացա։ Սակարն իրավունք ունեմ մեր նամակագրությունը տրամադրել իրավապահներին, քանզի այն պարունակում է հանրության առողջությանը պոտենցիալ վնաս ներկայացնող տարրեր։

Իրավապահների թույլտվությունից այնուհետև սիրով կհրապարակեմ թե՛ երկխոսությունը, թե՛ տվյալ անձի անուն ազգանունը։ Ցանկանում եմ ասել հետևյալը. Մասնավորապես այս շրջանում դիմակների անարդյունավետությունից խոսող բժիշկներին վերաբերվեք խիստ թերահավատորեն, քանի որ նրանք կարող են լինել վերոհիշյալ գործարքի մեջ միացած պոտենցիալ ազգադավներ։ Անշուշտ չեմ ժխտում նաև Այն հանգամանքը, որ կարող են լինել


բժշկական դիմակների անարդյունավետության մասին խոսող բժիշկներ, ովքեր միայն արտահայտում են իրենց անձնական ու խիստ սուբյեկտիվ Տեսակետը։ Դիմակների հսկայական քանակով օգտագործվելու արդյունքում ԱՀԿ֊ը հայտարարեց վերջիններիս անարդյունավետության մասին զուտ մեկ հետևանքով. դա է՝ նվազեցնել արհեստականորեն կտրուկ աճ գրանցած պահանջարկը, որ բուժհաստատություններում նույնպես չգրանցվեր դիմակների պակասություն։ Դիմակների նոր

քանակության արտադրությունից Արնուհետև ԱՀԿ֊ը վերանայեց սեփական տեսակետն ու աներկբայորեն հորդորեց. միանշանակ կրե՛լ դիմակ։ Դիմակների արդյունավետությունը կասկածի ենթակա չէ, քանի որ ճիշտ դրված դիմակը (պիտի անպայման ծածկի քիթը Ու բերանը) առաջին հերթին որոշ չափով կանխարգելում է վիրուսի արտազատումը անսիմպտոմ վարակակիրների կողմից, ինչպես նաև որոշակիորեն կանխում է վիրուսի թափանցումը նույնպես առողջ մարդու շնչուղիներ։ Ուստի այս



Դեպքում դիմակ կրելը խրախուսվում է և նաև համարվում պարտադիր։ Ցավով եմ ասում էն փաստը, որ որոշ անհատներ յուրաքանչյուր բանից օգուտ քաղել են փորձում ու պղտոր ջրում անգամ ձուկ են որսում՝ զբաղվելով բժշկական դիմակների բիզնեսով և անամոթաբար տասնապատկելով բժշկական դիմակի ինքնարժեքը։ Միմիայն կասեմ մի բան. ԱՄՈԹ ՁԵԶ։ ԱՄՈԹ նաև այն վաճառված կոլեգաներին, ովքեր, ըստ իս՝ սեփական հոգին

անգամ մի քանի կոպեկի համար կվաճառեն և ծախել են՝ սեփական ծնողների, ընկերների, հայրենակիցների առողջության վրա թքած ունենալով։ Վերջում կցանկանամ ավելացնել, որ Ձեզնից ամենքը պատասխանատու է ՀՀ-ում կատարվող վիճակի համար։ Ապա հարգեք միմյանց եւ հետևեք չափազանց հեշտ կատարելի ցուցումներին, որոնք ձեզ տրվում են յուրաքանչյուր պահ եւ շատ անգամներ. հաճախակի լվացեք ձեռքերը, կրեք

դիմակ՝ տնից դուրս գալուց ու պահպանեք հեռավորություն այլ մարդկանց հետ, հակառակ պարագայում արդեն իսկ վտանգավոր իրավիճակը կդառնա անվերահսկելի ու կարժենա բազմաթիվ անմեղ կյանքեր։ Նույն ցուցումներին անվերապահորեն հետևելու հետևանքով 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում այս պահին փաստացի վարակվածների թիվը ընդամենը 7000 է։ Մտորեք գրածներիս վերաբերյալ։ Մի՛ վտանգեք մեր սիրելիների կյանքը և եղեք առողջ»:

Հարգելի ընկերներ.Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ երեք օր առաջ ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հայ…

Опубликовано Taron Saribekyan Четверг, 4 июня 2020 г.

Сообщение Նոր բացահայտում. Առաջարկ եմ Ստացել՝ գումարի դիմաց հակադիմակային ակցիա իրականացնելու. բժիշկ Տարոն Սարիբեկյանը գրառում է կատարել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->