>


Մահացել է Արցախցի 25-ամյա Սաթենիկ Սաֆարյանը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…








Քոչարյանի զոհերը

Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:


Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»,- նշված է նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։



Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր… …

Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Четверг, 4 июня 2020 г.

Сообщение Քաղցկեղի դեմ առժամանակ պայքարից հետո մահացել է Արցախցի 25-ամյա Սաթենիկը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->