>

Նարեկ Բեկթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր ազգը բացի սրա-նրա վրա ԿԱՅՖԱՎԱՏ լինելուց ուրիշ բան չգիտի։ Բայց, դաժե էտ ԿԱՅՖԱՎԱՏ-ին էլ ձև կա է։ Ասես մեկից լավն ենք, էն վատի վրա ենք ԿԱՅՖԱՎԱՏ լինում, էլի ոչինչ:

Մերը դա էլ չի։ Մերն էն ա, էն որ ընկերն ընկերոջն ասում ա՝ էս շեֆս տուֆտա մեռնում ա, ընկերն ասում ա՝ խի՞, ասում ա՝ դե էնքան անճար ա, կնգաս հետ ա քնում։ Մեր վիճակն էս անեկդոտի նման ա։ Սարսափելի մեծամիտ ու դատարկ ենք։ Սարսափելի։

loading...







Սաղ կյանքներս չինացիների վրա ղժացինք ու ղժացինք։ Տո էլ քուններն ա տանում, դրա համար ա դրանց աչքերը տափակ, տո էլ երեխա չունենալու ձևը չգիտեն։

Այ խելոքներ, մեր ազգից մեծ գյուղեր ունեն։ Պատկերացնու՞մ եք, գյուղ ունեն, որ բնակչությամբ մեր պետությունից մեծ ա, բայց կառանտին պահեցին, միլիարդուկես բնակչություն ունեցող պետությունը հաղթեց էս վիռուսին։ Ինչների՞դ վրա եք էդքան մեծամիտ։

Ինչո՞վ ենք մենք մնացածից լավը, ե՞րբ պիտի հասկանանք, որ անճար ու անօգնական փոքր պետություն ենք, չինական մի գյուղի չափ պետություն։


Ունենք-չունենք մի հատ դուդուկ ունենք, մի հատ լավաշ ունենք, մի-երկու հատ հզոր թագավոր՝ մի երկու հազար տարի առաջ մեռած, դրած գլուխ ենք ջարդում, թե մենք ուրիշ ենք։ Հա ուրիշ ենք, մնացածն ուժեղանում են, զարգանում են, մենք դեռ դուդուկ ենք շվցնում, առաջ-առաջ գոռալով հետ ենք գնում։

Էն սքեչն էլ գիտեք, չէ՞, որ ասում ա՝ այ անասուն, դու էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս։

Մեր պատմության, լավաշի ու դուդուկի մասին արդեն սաղ գիտեն, դրանցով էլ չենք կարա ոչ մեկի զարմացնենք։ Բա հետո՞։



Բա մե՞նք, մեր ժամանակները ո՞նց են գրվելու պատմության մեջ։ Պիտի գրեն լաբառոշ, հիմար-հիմար խոսացող մեծամասնությամբ հասարակությու՞ն էր։ Թուրքին նախատում ենք, բայց ազգի մի մասը կամ էնտեղ հանգստանում ա, կամ աշխատում, կամ էլ էնտեղից ապրանք ա բերում, որ ստեղ վաճառի։

Չինացուն էլ դե դեռ մանկուց ենք ձեռ առնում, բայց գրեթե բոլորիս տան պարագաների մեծ մասը չինական են, էլ չասեմ տեխնիկան, ռսներին ալկաշ ենք ասում, բայց ազգի կեսը էտ ալկաշների երկրում ա հացի փող աշխատում…ու սենց սաղին անուն ենք դնում, մեզանից շաաատ դավոլնի:

Իսկ էն անեկդոտը լսե՞լ եք, որ Չինաստանին ասում են, դուք հայերին չեք կարա պատերազմով կրեք, պատասխանում են, որ իրանց պետք չի կռվել, մի գյուղ կուղարկեն Հայաստան, ընտրություններին չինացի կընտրեն ու Հայաստանին կհաղթեն։

Այ էսքան համ խեղճ ենք, համ մեծամիտ։ Այ որ ամեն մեկը սենց մտածի, երևի մանրից կհասկանան մեր փոքրությունն էլ, թուլությունն էլ, մեծամտությունն էլ»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin