>

Օրեցօր Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը աննախադեպ աճ է գրանցում։ Վերջին օրերին մենք արդեն հատել ենք օրական 500 դեպքը, այսօր օրինակ գրանցվել է 697 դեպք։ Սրանք այն բոլոր դեպքերն են, որոնք թեստավորվել են եւ վարակը հաստատվել է։

Եթե կասկածում եք, որ վարակվել եք, ինչպես թեստ հանձնել





Հաստատված դեպքերը արձանագրվում, ներկայացվում են, սակայն դժվար է պատկերացնել, թե իրականում ինչքան վարակակիր կա, որոնք չգիտեն էլ, որ կորոնավիրուսակիր են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս եւս հայտարարել էր, որ այժմ Հայաստանում 20 հազար վարակակիր կա, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ չգիտի և մենք ամեն օր միգուցե տասնյակից ավել վարակակրի հետ ենք շփվում։ Այսպիսի դեպքերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև Ան Արսեն Թորոսյանը, գրելով.«Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարևում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով: Պատկերացրեցի՞ք: Որո՞նք են Ձեր գործողությունները»։





Այս օրերին մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, ովքեր ցանկանում են իմանալ՝ որտեղ, ինչպես կարող են թեստ հանձնել, որեւէ ախտանիշ չունեն, սակայն անհանգիստ են եւ մտահոգ՝ հանկարծ որեւէ մեկից վարակված չլինեն։ Նկատենք, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող քաղաքացիներին ԱՆ-ն թեստավորում է ցուցումներից ելնելով։


ArmDaily.am–ը փորձեց պարզել՝ ախտանշաններ չունենալու դեպքում ինչպե՞ս կարող է քաղաքացին կորոնավիրուսի թեստ հանձնել՝ սեփական ցանկությամբ, ոչ թե ԱՆ ցուցումներով, ինչին ի պատասխան ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում արվում են թեստերն անվճար և միայն այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը.

«Ըստ ցանկության անում են մասնավոր լաբորատորիաները, որոնց հետ կապված մեկնաբանություն ես չեմ կարող տալ»։ Նշենք, որ մասնավոր լաբորատորիաներում թեստերի արժեքը կազմում է 20-ից 30 հազար դրամ՝ որտեղ արվում են ՊՇՌ և Հակամարմնային թեստեր։ Հավելենք նաև, որ Հայաստանում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արտադրած պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ)թեստերն են արդեն օգտագործում։

Ինչով են տարբերվում այս թեստերը եւ ինչպես են արվում



Առկա է կորոնավիրուսի թեստավորման երկու տեսակ՝ վիրուսի առկայությունը ստուգող պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կամ հակամարմինների առկայությունը ստուգող սերոլոգիական թեստեր։

Առաջինն օգտագործվում է պարզելու, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ, երկրորդը՝ թե արդյո՞ք վերջինս նախկինում վարակված է եղել և ապաքինվել։ Մարդու օրգանիզմում հակամարմիններ առաջանում են վարակումից 1-3 շաբաթվա ընթացքում, ուստի՝ այս թեստերը կարող են և ցույց չտալ, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ։

Վարակի առկայությունն ախտորոշող թեստերի տեսակից կախված՝ փոխվում է նաև դրանց ճշգրտության աստիճանը։ Սակայն ցանկացած հիվանդություն ախտորոշող թեստերը սխալվելու որոշակի հավանականություն ունեն։ Այսպես, 90 տոկոս զգայուն թեստերի պարագայում անգամ 10 տոկոս հավանականություն կա, որ մարդիկ կախտորոշվեն կեղծ դրական կամ կեղծ բացասական։ Առաջինն այն դեպքն է, երբ անձն իրականում վարակված չէ, սակայն թեստի արդյունքը եղել է դրական։ Երկրորդը՝ հակառակը․ մարդն իրականում վարակված է, բայց թեստի արդյունքը եղել է բացասական։

Մանրամասները՝ այստեղ։

Сообщение Բժիշկները հայտնում են՝ Ինչպես պարզել, որ դուք ասիմպտոմ վարակակիր եք եւ ինչ անել այդ դեպքում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->