>

Հրապարակը գրում է. Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, մենք տեղեկացանք, որ եւս 6-7 հոգի հրաժարականների դիմումներ են գրել, պարզապես այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:





Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանը, Միքայել Փաշայանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, եւս 3-4 աշխատակից:





Հրաժարականների այս շքերթը նախեւառաջ պայմանավորված է Դավիթ Անանյանի նկատմամբ վերաբերմունքով, սակայն աղբյուրները չեն բացառում, որ այս պաշտոնյաներին հարմար առիթ էր պետք, կուտակված դժգոհություններ են եղել աշխատանքի եւ վարվող քաղաքականության հետ կապված:


Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է նաեւ Անանյանի փոխարինողի հրամանագիրը, ՊԵԿ նախագահի պաշտոնում է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ, 37-ամյա Էդվարդ Հովհաննիսյանին:



Հովհաննիսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մարդն» է եւ ըստ ամենայնի Բադասյանի առաջարկով է այս նշանակումն արվել։

Сообщение Հայտնի է ՊԵԿ նոր նախագահի անունը. լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->