>

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Համբարձումյանը բաց նամակ է հրապարակել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

Բաց նամակ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին
Հարգարժան վարչապետ, խուլիգանական դրսևորումները զանգվածային բնույթ են ստանում և դառնում են օրինաչափ երևույթ մեր հասարակության մեջ՝ հանձինս հասարակության որոշ չկայացած, սանձարձակ և լկտի սուբյեկտների։

Հերթական խուլիգանական միջադեպ փոքր կենտրոնում․ մորս և ինձ անպատվել են, ջրով լեցուն շշի պարունակությունը ցինիկաբար շփել են երեսիս, շիշն էլ նետել վրաս ընդամենը նրա համար, որ իմ փոքրիկ 7 կիլոգրամանոց շնիկ Բելլան հոտոտել է մայթեզրին տնկած թփիկը։

Եվ այս ամենը անպատժելիության հետևանք եմ համարում, քանի որ որոշ իրենցից ոչինչ չներկայացնող թափթփուկներ իրենց երևակայում են այս կամ այն թաղամասի՝ իրենց խոսքերով ասած <<ասողը>>։




Քոչարյանի զոհերը

Այսօր կեսօրին 12։00-ի սահմաններում մայրիկիս հետ ման էինք տալիս իմ փոքրիկ հաշմանդամ շնիկ Բելլային կենտրոնում՝ իմ տան շրջակայքում։
Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում շունս կանգ առավ և սկսեց հոտոտել մայթեզրին տնկած փոքրիկ թուփը։




Հանկարծ դիմացի մայթի սրճարանում նստած ոմն <<տղուկ>> պինգ-պոնգի պես կտրուկ ցատկում է դեպի մեզ և սկսում բղավել, որ այդ թուփն ինքն է տնկել և թույլ չի տալիս, որպիսի իմ շունը հոտոտի այն, սկսում է անպատվել 65-ամյա մայրիկիս։

Ես շատ քաղաքավարի հարցրեցի, թե արդյոք նա սեփականաշնորհել է փողոցի այդ հատվածը և արդյոք ունի սեփականաշնորհման վկայական։

Նա սկսեց բավականին ագրեսիվ կերպով բղավել, որ չունի նման թուղթ, սակայն ինքն է բարելավել այդ փոքրիկ հողակտորը, ինքն է թուփ տնկել, և ես իրենից պետք է խնդրեմ, որպիսի իմ շունն այդ թփերից հոտ քաշի, շունը կարող է վնասել թուփը, կեղտոտել։

Ես իրեն փորձեցի բացատրել, որ շունն ընդամենը թփերից հոտ է քաշում, չի կեղտոտում, անգամ եթե կեղտոտի, մենք հավաքում ենք մեր շների հետևից, չենք աղտոտում շրջակա միջավայրը, դա բոլորը գիտեն,


և վերջիվերջո ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ազատ տեղաշարժվելու իրավունք ունեմ, և ոչ ոք իրավունք չունի բռնանալու իմ կամքին՝ այս կամ այն փողոցով, այս կամ այն ծառի կամ թփի կողքով շանս հետ իմ քայլելու առնչությամբ,

առավել ևս, որ տարածքը համայնքային սեփականություն է։ Սկսվեց վիճաբանություն, նա անպատվեց իմ մորը, ինձ, սկսեց բղավել, ցիտում եմ․ <<ինձ ստեղ բոլորը ճանաչում են, ես Սաքոն եմ, դու իմ հետ չես շփվել, հեսա որ հետս շփվես, կիմանաս ես ով եմ, ես էս տարածքի Սաքոն եմ, սաղ ինձ գիտեն, հեսա որ դու էլ ճանաչես, կջոկես, որ սաղ իմ ասածովա լինելու, ինձանից պետքա խնդրես, որ շունդ թփերից հոտ քաշի, լսում ես արա։

Հեսա մի լավ էլ մոտիկից դու կճանաչես ինձ, նոր խելքդ գլուխդ կհավաքես ու կջոկես, որ շունդ էտ թփերից հոտ չի քաշելու, էտ ես եմ քեզ ասում, պիտի ինձ խնդրես, թուփը ես եմ տնկել>>։

Մի զավեշտալի պատմություն, ամեն մի թաղամասում կա մի ողորմելի, չկայացած թափթփուկ, ով չհիմնավորված մեծ կարծիք ունի սեփական թշվառ անձի վերաբերյալ, իրեն իրավունք է վերապահում մի թուփ տնկել մայթեզրին և մայթը դարձնել սեփականություն՝ մարդկանց սպառնալով չանցնել, չքայլել այդ թփիկի կողքով։

Ես վերադարձա տուն, ահազանգեցի 102 Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո մորս հետ վերադարձա սրճարան ադ անձին տեսագրելու և որպես փաստական տվյալ ոստիկանություն փոխանցելու համար։


Երբ, իմ բջջային հեռախոսի տեսախցիկը միացրած, մոտեցա այդ Սաքո կոչեցյալին, որպիսի տեսագրեմ, նա վերջին անմակարդակ կեցվածքով սեղանին դրված ջրով լեցուն պոլիեթիլենային շիշը վերցրեց և ջուրը շփեց երեսիս, որից հետո շիշը շպրտեց վրաս։

Բարեբախտաբար շրջանցեցի, և շիշը ինձ չդիպավ։ Ես իրեն հայտնեցի, որ նա դատվելու է իր այդ ստոր արարքի համար։

Հարգելի Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում մասսայական բնույթ ստացած այն երևույթը, որ ամեն մի խանութիկի, ամեն մի սրճարանի առջև գտնվող մայթեզրի հողածածկը, խոտերը, ծառերը ցանկապատում են, երկու հատիկ ծաղիկ կամ թուփ են տնկում, ավելացնում են <<շների համար արգելված է>> ցուցանակ և տնօրինում են այդ մայթեզրի հողածածկերը որպես իրենց անձնական, մասնավոր սեփականություն։

Ինչպես, որ նման սեփականատիրական մոտեցում են ցուցաբերում հյուրանոցների, սրճարանների առջև գտնվող մայթեզրի՝ կայանման համար նախատեսված տարածքների նկատմամբ։ Հարգելի վարչապետ, որտե՞ղ քայլենք մեր ընտանի կենդանիների հետ։ Հարգելի վարչապետ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպիսի բռնություն գործադրող նման օրինազանց քաղաքացիները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, քանի որ անպատժելիության հետևանքով բռնությունը և խուլիգանությունը մասսայական երևույթներ են դաձել, անգամ թույլտվություն պետք է խնդրենք այս կամ այն փողոցով անցնելու համար։
Ես հաղորդում եմ ներկայացրել Ոստիկանության կենտրոնական բաժին տեղի ունեցած խուլիգանական միջադեպի առնչությամբ՝ ԹՈՒՓ ՏՆԿՈՂ և ՍԱԼԻԿԱՊԱՏՈՂ Սաքոյի կողմից իմ հանդեպ օրը ցերեկով բազում մարդկանց՝ սրճարանի այցելուների և անցորդների ներկայությամբ հրապարակավ բռնի գործողության փորձ կատարելու, իմ արժանապատվությունը հրապարակավ նսեմացնելու, իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, իմ՝ որպես ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները խախտելու և ոտնահարելու, և ի վերջո հասարակական կարգը խախտելու համար։ Ինձ համար շատ կասկածելի էր այդ Սաքո կոչեցյալի հարձակումը հենց մեզ վրա, կարծում եմ նրա կողմից վեճ հրահրելու և սադրելու միտումը ծրագրված էր, քանի որ տարածքի շատ բնակիչներ են իրենց շներին ման տալիւս այդ տարածքում, բայց չգիտես ինչու Սաքոն նստած մեզ էր սպասում, որպիսի հարձակվի և վեճ հրահրի։ Ընդ որում անկյունային Ջեմինի սրճարանի տնօրինությունը և աշխատակիցները նույնիսկ չմիջամտեցին։ Տեղադրում եմ միջադեպի առնչությամբ արված տեսագրությունները, տարածքի տեսախցիկների առկայությունը փաստող և Սաքո կոչվածի թփիկների տեսագրությունը և փոքրիկ հաշմանդամ շնիկիս՝ Բելլայիս լուսանկարը։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․
ՀՀ կառավարություն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ վարչապետի աշխատակազմ / Office of the Prime Minister of the RANational Assembly of Armenia / Ազգային ժողով Tigran Avinyan Naira Zohrabyan Hayk Marutyan ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»։

 

Сообщение Տարածել. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Արմինե Համբարձումյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->