>

Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես գրված է։

Սիրելի հայրենակիցներ.





Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:





Yerevan.Today | Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ...

Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:


Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:

#ՀայաստաննԻմՕջախնԷ
#ԺողովուրդնԻմԸնտանիքնԷ



Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:

Պահպանեք հակահամաճարակային կանոնները:

Сообщение Վարչապետը նոր գրառում է կատարել, որով դիմում է մեր քաղաքացիներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->