Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. Արթուր Վանեցյան — ingablog

Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում:


Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:


Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է նա: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝

կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:


Արդեն մի քանի օր է՝ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որոնք երբեմն շատ անձնական են եւ ոտնահարում են մարդու մասնավոր կյանքի իրավունքը։

Сообщение Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. Արթուր Վանեցյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin