>

Կանխում են երիկամներում քարերի առաջացումը





Եգիպտացորենի մազիկները դեռեւս հնուց օգտագործվել են միզաքարային հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար, քանի որ դրանցից պատրաստված թուրմն ունենում է միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն, ինչի շնորհիվ քարերը դուրս են գալիս օրգանիզմից արագ ու անցավ:





Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներն օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանք բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում վերականգնել ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջները:

Իջեցնում են խոլեսթերինի մակարդակը


Եգիպտացորենի մազիկների եփուկի յուրահատուկ բաղադրության շնորհիվ՝ դրա օգնությամբ կարելի է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Բարելավում են թուլացած մազերի վիճակը



Բարակ ու անկենդան մազերն ամրացնելու համար կարելի է օգտագործել եգիպտացորենի մազիկների թուրմը, որի պատրաստման համար հարկավոր է 0,25 բաժակ չորացրած եգիպտացորենի մազիկներին ու նույնքան չորացրած եղինջին ավելացնել 1 լիտր եռման ջուր և թրմել:

Նվազեցնում է ախորժակը

Եգիպտացորենի մազիկների թուրմը շատ լավ նվազեցնում է ախորժակը և բարելավում է նյութափոխանակությունը, ուստի սա անփոխարինելի միջոց է նիհարել ցանկացողների համար: Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ գդալ եգիպտացորենի չորացրած մազիկներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, ծածկել կափարիչով, մեկ ժամ թրմել և քամել:

Сообщение 5 առողջական խնդիր, որոնց դեպքում շատ օգտակար է եգիպտացորենի մազիկները появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->