>

Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ Օպերայի մոտակայքում (կոնկրետ հասցեն չեմ ասելու, որ «գործ տալ» չդառնա) նկարելու համար 2 հոգի դաժանորեն ծեծում էին քաղաքացու՝ իրենց նկարելու և Ձեզ ուղարկել փորձելու համար։







Քոչարյանի զոհերը

Նկարվողները զայրացել էին, քանի որ նրանք առանց դիմակի էին ու այդ պահին ծխում էին, բայց նկարողը ֆիքսել էր միայն նրանց դեմքը ու այդպես ցանկանում էր ուղարկել Ձեզ, որպեսզի Դուք դա հրապարակեիք։


Հարգելի պարոն վարչապետ, վերջ տվեք քաղաքացիներին իրար դեմ հանելուն։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդին բաժանել եք սևերի ու սպիտակների, աշխատողների ու անգյալների, իսկ հիմա էլ գիտակիցների ու անգիտակիցների եք բաժանում, իսկ Ձեր այսպիսի քայլերով ոմանց էլ դրդում եք, որ նրանք Ձեզ համար նկարներ ստեղծեն ու ուղարկեն, կարճ ասած՝ «գործ տան», իսկ Դուք դրանք հրապարակեք ու ասեք՝ դե, կառավարությունն ի՞նչ անի, քաղաքացին չի պահում կանոնները։

Հ․Գ․ Պարոն վարչապետ, քաղաքացին իրավունք չունի այլ քաղաքացուն պատժելու և առավել ևս՝ հանրայնորեն պախարակելու, դրա համար գոյություն ունեն ուժային կառույցներ, որոնք պետք է վերահսկեն, որպեսզի քաղաքացին ենթարկվի օրենքներին, իսկ չենթարկվողներին պատժեն օրենքով նախատեսված կարգով։


Հուսամ՝ կդադարեցնեք ամեն բան ժողովրդի վրա գցելու պրոցեսը և վերջապես կպայքարեք կորոնավիրուսի դեմ։ Վերջ տվեք սեփական ժողովրդի մեջ թշնամանք առաջացնելուն։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->