Արամեի կնոջ՝ Աննայի լուսանկարը ևս հայտնվեց վարչապետի էջում. նրա արձագանքը ուշացնել չտվեց. ՖՈՏՈ — ingablog

Երգիչ Արամեն և կինը` Աննա Թովմասյանը երեկ նշել են իրենց դստեր` Աննա-Մարիայի ծննդյան 3-ամյակը:


Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ օրն անցկացրել են առանձնատան բակում առանց պարետատան սահմանած կանոնները խախտելու, հյուրեր չեն ունեցել։

«Ներկա են եղել Աննա Մարիայի տատիկները, Արամեի եղբայրն իր ընտանիքի հետ և մեր սանիկները,- ասաց նա ու հավելեց, որ օրը շատ լավ է անցել: -Աննա Մարիան իր բոլոր փուչիկները հերթով բաց էր թողնում երկինք և ասում «պակա՛, փուչիկ»: Տորթն էլ իր պատվիրած դիզայնով էր: Տորթի վրա իր սիրելի մուլտհերոսներն էին «Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմից»:


3-ամյա աղջնակը ոգևորված է եղել իր տարեդարձի առթիվ. «Առավոտից ինքն իրեն շնորհավորում էր ու սպասում մոմերը փչելու պահին: Մոտ 15 անգամ փչեց մոմերը,-ծիծաղելով պատմեց Աննան ու հավելոց, որ Աննա-Մարիան նվերներ շատ է ստացել։ -Մի տնակ է նվեր ստացել, որը պետք է ներկերով գունավորի: Մեր սանիկների կողմից տիկնիկներով տնակ է նվեր ստացել, որից շատ է ուրախացել»:

3 ամյա Աննա-Մարիան այլև տան միակ երեխան չէ։ Եղբոր` Մարատի հանդեպ մանկական խանդի զգացում, երբեմն, ունենում է. «Իր մոտ կա և՛ խանդը, և՛ ուշադրությունը: Ինձ շատ են ասում, որ հաջորդ տարի տղայիս կարող եմ հանգիստ թողնել Աննա Մարիայի մոտ ու ինչ-որ տեղ գնալ։ Շատ հետևողական է եղբոր հանդեպ: Երբ Մարատը լացում է, Աննա Մարիան վազում է և բերում երեխայի ծծակը, խաղում եղբոր հետ: Խանդում է այն դեպքում, երբ երեխան Արամեի գրկում է, նա հայրիկի աղջիկն է»,-ժպիտով ասաց Աննան:

Մինչ երեկ Աննան զբաղված էր դստեր տարեդարձի խնջույքը կազմակերպելով` նրա լուսանկարը հայտնվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում, որտեղ վերջինս տեղադրում է իրեն ուղարկված լուսանկարները, որոնցում մարդիկ հասարակական վայրում առանց դիմակի են և չեն հետևում պարետատան սահմանած կանոնակարգին:

Լուսանկարում Աննան գեղեցկության սրահում էր` վարսահարդարի հետ, երկուսն էլ առանց դիմակի։ Նա ասաց, որ լուսանկարն արվել է օրերս, բայց մարդկանց մոտ ստեղծված տպավորությունը սխալ է:


«Ես այցելել և այցելում եմ գեղեցկության սրահներ` բացառապես դիմակով: Նախ` ինքս եմ այդպես ուզում, երկրորդ` առանց դիմակ գեղեցկության սրահ մուտք գործել թույլ չեն տալիս: Մազերս հարդարելու ժամանակ, բնականաբար, հանեցի դիմակը, քանի որ տեխնիկապես անհնար էր հարդարել մազերս դիմակով:

Վերջում, սովորության համաձայն, վարսահարդարս ցակություն հայտնեց լուսանկարվել: Ամբողջ ընթացքում վարսահարդարը դիմակով է եղել, հանել է մի պահ` լուսանկարվելու համար: Երկուսով առանց դիմակի եղել ենք ընդամենը մի քանի վայրկյան»,-նշեց նա:

Աննայի խոսքով` թե՛ ինքը, թե՛ Արամեն խստորեն հետևում են պարետատան որոշումներին.

«Ասեմ, որ շատ սխալ մարդու լուսանկար են տեղադրել: Շատ քիչ մարդիկ կան, ովքեր մեր ընտանիքի պես հետևողական են պարետատան որոշումներին: Ես նույնիսկ տեղադրել եմ իմ էջում, որ մեր տուն առանց ախտահանման ոչինչ չի մտնում: Անգամ վերելակում կոճակները սեղմելուց առաջ ախտահանում ենք», — եզրափակեց նա:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin