>

Օրերս Politik.am-ը գրել էր, որ ՍԱՊԾ նորանշանակ պետը Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:




Քոչարյանի զոհերը

Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր.





«Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ , երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։

Արդեն ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո Ավետիսյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը իր այդ գրառմամբ չի խոսել Նիկոլ Փաշինյանի մասին, այլ ծաղրել է Լևոն Բարսեղյանին:


Իհարկե դժվար էր հավատալ ՍԱՊԾ պետի այդ խոսքերին, քանի որ նա իր խոսքում ծաղրում է ապրիլի 14-ին բոլոր ելույթ ունեցողներին: Եվ ահա այս փաստից ելնելով մենք փորձեցինք ուսումնասիրել Ավետիսյանի ֆեյսբուքյան էջը հասկանալու համար, թե ժամանակին ՀՀԿ ֆանատ Ավետիսյանը ինչ է մտածել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին:



Եվ ահա մենք գտնում ենք Ավետիսյանի մի գրառում, որը նա արել է 2015 թվականի
հունիսի 24-ին: Այդ օրերին հազարավոր երիտասարդներ փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:

Հունիսի 24-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր կազմել կենդանի պատ` բռնությունը բացառելու նպատակով (հրապարակումը այստեղ):

 Նյութի աղբյուրը՝ Politik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->