>

Բոլորին հայտնի է, որ օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ դադարեցված է նաև Հայաստանում: Երբեմնի մարդաշատ Զվարթնոց օդանավակայանում այս օրերին լռություն է տիրում:


Լռությունն այդ երբեմն խախտվում է պարբերաբար կազմակերպվող հատուկ թռիչների պատճառով, որոնք սակայն հազվադեպ են լինում և իրականացվում են բացառապես մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար: Հայաստանում և Հայաստանից դուրս հազարավոր մարդիկ անհամբեր սպասում են Կառավարությունից և հատկապես փովարչապետ Տիգրան Ավինյանից մի լավ լուրի, թեպետ իրավիճակի մասին պատմող վիճակագրական թվերն այլ բան են ասում:








Քոչարյանի զոհերը

Երեկ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույց եղավ, որին չնայած առողջական վիճակին մասնակցում էր նաև վարչապետը:


Ճեպազրույցին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ շուտով կքննարկեն նաև այն հարցերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը և հետևաբար՝ օդային հաղորդակցության վերաբացմանը:



Պարետը հայտնեց հնարավոր վերաբացման ժամանակաշրջանը, այն է հուլիսի կեսերին:

Ավինյանը նշեց նաև, որ օդային սահմանը վերաբացելու դեպքում մշակվելու են անպայման համապատասխան կանոններ, որոնք ուղղված են լինելու թռիչքների ընթացքում վիրուսի չտարածմանը, անվտանգության պահպանմանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->