>


Այս փոքրիկ, բայց իմաստուն առակը յուրաքանչյուրիս մասին է։ Պետք է հավատալ ինքներս մեզ, մեր կարողություններին։
Մի գործարար խրվում է պարտքերի մեջ մինչև ականջների ծայրը և այլևս ելք չի կարողանում գտնել այդ իրավիճակից։
Նա գնում է այգի ՝ նման մտքերից իրեն մի փոքր շեղելու համար: Տղամարդը նստում է նստարանին` գլուխը կախելով ձեռքի մեջ, մտավոր կերպով դասավորում տարբերակները, թե ի՞նչպես կարող է բիզնեսը սնանկացումից փրկել: Հանկարծ նրա առջև մի ծեր մարդ կանգնում.
֊ Ես տեսնում եմ, որ Ձեզ ինչ֊ որ բան տանջում է,֊ ասաց նա,֊ չե՞ք կիսվի ինձ հետ։
Գործարարը նրան պատմեց իր խնդիրների, գումարի բացակայության և բանկից գումար ստանալու մերժման մասին։ Ծերուկը լսեց առանց ընդհատելու, ապա ասաց.
 ֊ Ինձ թվում է ես կարող եմ օգնել Ձեզ։
Նա իմացավ գործարարի անունը, դուրս գրեց չեկ և այն դրեց զարմացած տղամարդու ձեռքի մեջ` ասելով.
֊ Վերցրեք այս գումարը: Մենք այստեղ կհանդիպենք ուղիղ մեկ տարի անց, և Դուք այն հետ կվերադարձնեք ինձ։
Մինչ տղամարդը փորձեց խոսք ասել, ծերունին անհետացավ ամբոխի մեջ:
Գործարարը նայելով չեկին` տեսավ, որ դուրսգրված է «500,000 $», իսկ ներքևի հատվածում գրված էր նրա անուն ազգանունը՝ Ջ. Ռոքֆելլեր (աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը):
֊ Ես կարող եմ միանգամից լուծել իմ բոլոր խնդիրները,֊ մտածեց նա. Բայց փոխարենը, գործարարը որոշեց չեկը դնել չհրկիզվող պահարանում: Դրա գոյության միտքն անգամ նրան ուժ էր տալիս մշակել պլան, իր բիզնեսի պահպանման համար:
Լավատեսությամբ նա եկամտաբեր գործարքներ կատարեց և ընդլայնեց վճարման պայմանները: Նրան հաջողվեց մեծ վաճառքներ կատարել: Մի քանի ամսվա ընթացքում նա վճարեց բոլոր պարտքրը և նորից սկսեց գումար վաստակել: Եվ մեկ տարի անց նա նույն չեկը ձեռքին վերադարձավ այգի:
Խոստացած ժամին ծերունին եկավ: Տղամարդը պատրաստվում էր չեկը տալ և խոսել իր հաջողությունների մասին, երբ հանկարծ մի բուժքույր վազեց և բռնեց ծերունուն.
Парк, человек, пожилой, скамейка, сидеть, деревья, одиночество обои на рабочий стол красивые
֊ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես գտա նրան,֊բացականչեց բուժքույրը,
֊ Հուսով եմ, որ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա հաճախ է փախչում տնից և մարդկանց ասում է, որ ինքը Ռոքֆելլերն է:
Գործարարը ապշած կանգնեց: Ողջ տարվա ընթացքում նա պայքարում էր իր բիզնեսի համար, գնում և վաճառում էր լիովին վստահ լինելով, որ ցանկացած պահի իր փրկության համար չհրկիզվող պահարանում կա կես միլիոն դոլար։
Հանկարծ նա հասկացավ, որ գումարը չի իր կյանքը գլխիվայր շրջել, այլ նրա ինքնավստահությունը, որը նրան ուժ է տվեց հասնել այն ամենին, ինչ նա այժմ ունի:
Ձեր ձեռքը վերցրեք բոլոր նախաձեռնությունները: Որոշիչ պահերին իր հիմնական դերն ունի ինքնավստահությունը։








Քոչարյանի զոհերը

Сообщение Հավատացե՛ք ինքներդ Ձեզ և Ձեր ունակություններին, միայն այդ ժամանակ Դուք կկարողանաք հասնել հաջողության появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.





Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->