>

«Այս աշխարհը, և հատկապես Երևանը, հատկապես Հայաստանը, կփրկեն միայն կանայք»,- ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որը ևս մասնակցում է հաջակցություն Զարուհի Փոստանջյանի քաղաքապետարանի դիմաց ընթացող ակցիային:


Նրա կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանը քաղաքապետի կամ այլ բարձր պաշտոնում խիստ անհրաժեշտ է մեր երկրին:








Քոչարյանի զոհերը

«Եթե Զարուհին դառնա քաղաքապետ, կնշանակի, որ Երևանում հեղափոխությունը հաղթել է, եթե չդառնա, ուրեմն հեղափոխությունը պարտվել է կամ, համենայնդեպս, չի էլ սկսվել Երևանում, որովհետև այս երկիշխանությունը շատ երկիմաստ է»:


Տիգրան Խզմալյանը կարևորում է ոչ միայն անձը, այլև սկզբունքը. «Մենք իսկապե՞ս ինչ-որ բան ուզում ենք փոխել, թե՞ ուղղակի դեկորացիաներ ենք փոխում, իսկ գործող անձինք հիմնականում չեն փոխվում, եթե չհաշվենք մի քանի խամաճիկների: Զարուհի Փոստանջյանը խամաճիկ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->